ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 26 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տեղեկատվության համաշխարհային օր, Մոնղոլիա՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1856– ծնվել է ամերիկյան դիվանագետ, Օսմանյան կայսրությունյում ԱՄՆ-ի դեսպան (1913 - 1916 թթ.)Հենրի Մորգենթաունը, ով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, դրան անդրադարձել իր հուշերում:

1903- վախճանվել է պատմաբան Մատաթիա Գարագաշյանը:

1904 – ծնվել է  դերասանուհի Արուս Ասրյանը:

1906– ծնվել է գիտնական, գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Սոս Ալիխանյանը:

1908 - ծնվել է ինժեներական զորքերի գեներալ-մայոր Ղևոնդ Հակոբյանը:

1912-ծնվել է խորհրդային կուսակցական և պետական աշխատողՀրաչյա Մարգարյանը:,

-ծնվել է գեղանկարիչ Հեղինե Աբրահամյանը:

1913– վախճանվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սարգիս Կուկունյանը։

1920-սկսվել են հայ-թուրքական բանակցությունները պատերազմի ավարտի վերաբերյալ:

1926 - ծնվել է հայազգի խորհրդային ռազմական գործիչ Ստեփան Խանամիրյանը:

1930 - ծնվել է բանաստեղծ, մանկագիրՍուրեն Մուրադյանը:

1952 - ծնվել է գործարար և քաղաքական գործիչ Վահե Աղաբեկյանցը:

1966– վախճանվել է արևմտահայ բանաստեղծ Համաստեղը (Համբարձում Կելենյան), որը համարվում է սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը:

1990- վախճանվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:

1991 - Ադրբեջանի ազգային ժողովն ընդունում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը լուծարելու և Ստեփանակերտը Խանքենդի վերանվանելու մասին որոշում:

2004- Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում հրապարակվել է դատավճիռը այդ երկրում պետական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողների նկատմամբ: Մեղադրյալի աթոռին հայտնված վեց հայ օդաչուները դատապարտվել են 14-24 տարվա ազատազրկման:

2009- կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա հեռուստամարաթոնը, նախնական տվյալներով խոստացված և կատարված նվիրատվությունների գումարը կազմել է 15 միլիոն 875 հազար 43 դոլար:

2009 —սկսել է հեռարձակվել «Երկիր» հեռուստաալիքը:

2012-«Նաիրիտ»-ի աշխատողները իրենց 11 ամսվա աշխատավարձը վճարելու և գործարանը վերագործարկելու պահանջով բողոքի ցույց են կազմակերպել նախագահի նստավայրի առջև:

2020-ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը, քանի որ այն արդեն իրենց է պատկանում։

-երկամսյա դադարից հետո կառավարությունը նիստ է հրավիրել։

2021-Սոչիում կայացել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցություններ, որոնք տևել են շուրջ 3 ժամ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1394 —Սեուլը դարձել է Կորեայի մայրաքաղաք:

1504 —վախճանվել է Կաստիլիայի և Լեոնի թագուհի Իզաբելլա Կաստիլիացին:

1607 —ծնվել է ամերիկացի գաղութարար Ջոն Հարվարդը, որի անունով անվանված է Հարվարդի հանրահայտ համալսարանը:

1812– սկսվել է 3 օր տևած Բերեզինայի ճակատամարտը, որը Ֆրանս- Ռուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1894-ծնվել է ամերիկացի մաթեմատիկոս Նորբերտ Վինները, որը հանդիսանում է կիբեռնետիկայի հիմնադիրներից մեկը:

1909 –ծնվել է  ֆրանսիացի ռումին ազգության դրամատուրգ Էժեն  Իոնեսկոն:

1917– ստեղծվել է Հոկեյի ազգային լիգան` NHL-ը։

1926- վախճանվել է ամերիկացի գյուտարար, զինագործ Ջոն Մոզես Բրաունինգը:

1939 —տեղի է ունեցել Մայնիլյան դիպվածքը՝ ռմբակոծվել է խորհրդային Մայնիլ գյուղակը, որը ֆորմալ կերպով պատճառ է հանդիսացել խորհրդա-ֆիննական պատերազմի սկսման:

1939 - ծնվել է ամերիկացի երգչուհի, պարուհի և դերասանուհի Թինա Թերները:

1941 —վիցե-ադմիրալ Տյուիտի Նագումոյի ղեկավարած ճապոնական հարվածային նավատորմիղը խիստ գաղտնիության պայմաններում լքել է Կուրիլյան կղզիներում գտնվող իր Հիտոկապպու ռազմաբազան և ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Պյորլ-Հարբոր ռազմաբազա:

1942– տեղի է ունեցել «Կասաբլանկա» նշանավոր ֆիլմի պրեմիերան։

1959 —Ստալինգրադի ալյումինի գործարանը (ներկայիս Վոլգոգրադի ալյումինի գործարան) տվել է իր առաջին արտադրանքը:

1962 - ծնվել է իտալացի պատմաբան Ջովաննի Գուայտան:

1963– վախճանվել է իտալացի օպերային երգչուհի, «Մետրոպոլիտեն օպերայի» մեներգչուհի Ամելիտա Գալլի-Կուրչին:

1976 —Նյու-Մեքսիկո նահանգային քարտուղարությունում գրանցվել է «Microsoft» նոր առևտրային նշանը:

1981- վախճանվել է նիդերլանդացի շախմատիստ և մաթեմատիկոս Մաքս Էյվեն:

1994– Ջոհար Դուդաևի մարտիկները Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման փորձ են իրականացրել, ինչը կանխվել է Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների կողմից։

2003 —գերձայնային ուղևորատար  «Կոնկորդ» ավիալայները իրականացրել է իր վերջին թռիչքը:

2009 —սկսել է հեռարձակվել «Мир» հեռուստաալիքը:

2018-վախճանվել է իտալացի կինոռեժիսյոր, դրամատուրգ և պոետ Բերնարդո Բերտոլուչին:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular