ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայում տասնյակ տոննայի հասնող ձկներ են ափ դուրս եկել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի Նակիրի նավահանգստում տասնյակ տոննա ձկներ են ափ դուրս եկել։ Գրել է տեղական Yomiuri թերթը։

Ծովափնյա հատվածը ծածկված է եղել մինչև 20 սանտիմետր երկարությամբ սարդինաներով՝ ընդհանուր 85 տոննա քաշով։

Սիմա քաղաքի բնակիչների խոսքով՝ նախկինում ձկան այսքան մեծ խտություն չեն տեսել։ Տեղի ունեցածի հիմնական վարկածն այն է, որ սարդինաներին հետապնդել է ավելի մեծ գիշատիչը, որը ստիպել է նրանց լողալ ծանծաղ ջրի մեջ, որտեղ թթվածնի պակաս է եղել։

Փորձագետները, որոնք պարզել են միջադեպի պատճառը, ափամերձ ծովի ջրում թունավոր պլանկտոն չեն հայտնաբերել և այդ երևույթը կապել են գլոբալ տաքացման հետ:

Արդյունքում սարդինների մի մասը տեղացի ձկնորսները հանել են էքսկավատորների միջոցով: Սակայն ափը դեռ ծածկված է ձկներով, որոնց որոշակի մասն արդեն սկսել է փտել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular