Ճապոնիայում տասնյակ տոննայի հասնող ձկներ են ափ դուրս եկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Նակիրի նավահանգստում տասնյակ տոննա ձկներ են ափ դուրս եկել։ Գրել է տեղական Yomiuri թերթը։
Ծովափնյա հատվածը ծածկված է եղել մինչև 20 սանտիմետր երկարությամբ սարդինաներով՝ ընդհանուր 85 տոննա քաշով։
Սիմա քաղաքի բնակիչների խոսքով՝ նախկինում ձկան այսքան մեծ խտություն չեն տեսել։ Տեղի ունեցածի հիմնական վարկածն այն է, որ սարդինաներին հետապնդել է ավելի մեծ գիշատիչը, որը ստիպել է նրանց լողալ ծանծաղ ջրի մեջ, որտեղ թթվածնի պակաս է եղել։
Փորձագետները, որոնք պարզել են միջադեպի պատճառը, ափամերձ ծովի ջրում թունավոր պլանկտոն չեն հայտնաբերել և այդ երևույթը կապել են գլոբալ տաքացման հետ:
Արդյունքում սարդինների մի մասը տեղացի ձկնորսները հանել են էքսկավատորների միջոցով: Սակայն ափը դեռ ծածկված է ձկներով, որոնց որոշակի մասն արդեն սկսել է փտել։