ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կնոջ բույրը. 10 լավագույն օծանելիքները կանանց համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կնոջ բուրմունքը նրա հոգու, կերպարի, երազանքների ու նպատակների լավագույն հուշարարն է: Այն կարող է ընդգծել լավագույնը և զգալ տալ քողարկվածը: Ահա թե ինչու է կանանց համար կարևոր օծանելիքի ճիշտ ընտրությունը:

«Si», Giorgio Armani


Բույր, որը գրավել է շատ կանանց սրտեր ու օգնել նրանց նվաճել տղամարդկանց: Զգացմունքային, ռոմանտիկ, գայթակղող: Վարդի ու հաղարջին անուշ բույրով:

 «Black Orhid», Tom Ford


Նորույթ Tom Ford-ից, որը կպարուրի ձեզ շքեղության զգացումով: Բուրմունքը հիշեցնում է սև օրքիդեա: Խորն է ու ծանր, հետևաբար մինչև 35 տարեկաններին խորհուրդ չի տրվում օգտագործել:

«Chanel № 19», Chanel

Ֆրանսիական կլասիկ բույրի սիրահարներին խորհուրդ է տրվում հենց այս օծանելիքը՝ վարդի, հովտաշուշանի, հիրիկի գարնանային բույրով: «Chanel № 19»-ը կընդգծի նպատակասլաց բիզնես-վումենների ռոմանտիկ կերպարը:

«Very Irresistible L’Eau En Rose», Givenchy

Վարդի ռոմանտիկ բույրով «Very Irresistible»-ին տաք ու սառի, նրբության ու գոռոզության, խորհրդավորության ու կրքի հրաշալի ներդաշնակություն է:

«Pleasures Florals», Esteè Lauder

Քաղցր ու առկայծող բուրմունք՝ համեմված մրգերի թարմությամբ: Այն ձեզ կնվիրի կենսուրախ ու պայծառ պահեր, որոնք այդքան էլ հեշտ չի լինի մոռանալ:

«Aqua Allegoria Mandarine-Basilic», Guerlain


Նուրբ ու թարմ բուրմունք՝ ամառվա թեժ օրերին: Բոլորի հայացքները կսևեռվեն ձեզ վրա, չէ որ դուք փայլում եք դրական տրամադրությամբ:

«Black Opium», Yves Saint Laurent

Դինամիկ, հանդուգն, կրքոտ: Նա գայթակղում է բոլորին, սև շղարշի տակ թաքցնում սեքսուալությունը: Անհնար է անտարբեր անցնելն ու չհրապուրվելը:

«Narciso», Narciso Rodriguez

Ծաղիկների նուրբ բուրմունք, որը համեմված է հակասություններով, ճիշտ այնպես, ինչպես հանելուկային կինը՝ գայթակղող ու զգայուն:

«Miss Dior Blooming Bouquet», Christian Dior

Թեթև, նորաձև ու գարնանային, որն ունի նաև մի քիչ ծիրանի ու մի քիչ էլ դեղձի հոտ: Մետաքսի պես նուրբ ու թեթև այս բուրմունքը երազկոտ ու կյանքով լի աղջիկների համար է:

«Velvet Wood», Dolce&Gabbana

Dolce&Gabbana-ի «Velvet Wood»-ը ուժեղ, ինքնավստահ ու համառ կանանց համար է, որոնք զգեստապահարանում ունեն խիստ դասական ոճի բաճկոն, պատռված ջինս ու ծանր կոշիկներ:


 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular