«Si», Giorgio Armani
Բույր, որը գրավել է շատ կանանց սրտեր ու օգնել նրանց նվաճել տղամարդկանց: Զգացմունքային, ռոմանտիկ, գայթակղող: Վարդի ու հաղարջին անուշ բույրով:
«Black Orhid», Tom Ford
Նորույթ Tom Ford-ից, որը կպարուրի ձեզ շքեղության զգացումով: Բուրմունքը հիշեցնում է սև օրքիդեա: Խորն է ու ծանր, հետևաբար մինչև 35 տարեկաններին խորհուրդ չի տրվում օգտագործել:
«Chanel № 19», Chanel
Ֆրանսիական կլասիկ բույրի սիրահարներին խորհուրդ է տրվում հենց այս օծանելիքը՝ վարդի, հովտաշուշանի, հիրիկի գարնանային բույրով: «Chanel № 19»-ը կընդգծի նպատակասլաց բիզնես-վումենների ռոմանտիկ կերպարը:
«Very Irresistible L’Eau En Rose», Givenchy
Վարդի ռոմանտիկ բույրով «Very Irresistible»-ին տաք ու սառի, նրբության ու գոռոզության, խորհրդավորության ու կրքի հրաշալի ներդաշնակություն է:
«Pleasures Florals», Esteè Lauder
Քաղցր ու առկայծող բուրմունք՝ համեմված մրգերի թարմությամբ: Այն ձեզ կնվիրի կենսուրախ ու պայծառ պահեր, որոնք այդքան էլ հեշտ չի լինի մոռանալ:
«Aqua Allegoria Mandarine-Basilic», Guerlain
Նուրբ ու թարմ բուրմունք՝ ամառվա թեժ օրերին: Բոլորի հայացքները կսևեռվեն ձեզ վրա, չէ որ դուք փայլում եք դրական տրամադրությամբ:
«Black Opium», Yves Saint Laurent
Դինամիկ, հանդուգն, կրքոտ: Նա գայթակղում է բոլորին, սև շղարշի տակ թաքցնում սեքսուալությունը: Անհնար է անտարբեր անցնելն ու չհրապուրվելը:
«Narciso», Narciso Rodriguez
Ծաղիկների նուրբ բուրմունք, որը համեմված է հակասություններով, ճիշտ այնպես, ինչպես հանելուկային կինը՝ գայթակղող ու զգայուն:
«Miss Dior Blooming Bouquet», Christian Dior
Թեթև, նորաձև ու գարնանային, որն ունի նաև մի քիչ ծիրանի ու մի քիչ էլ դեղձի հոտ: Մետաքսի պես նուրբ ու թեթև այս բուրմունքը երազկոտ ու կյանքով լի աղջիկների համար է:
«Velvet Wood», Dolce&Gabbana
Dolce&Gabbana-ի «Velvet Wood»-ը ուժեղ, ինքնավստահ ու համառ կանանց համար է, որոնք զգեստապահարանում ունեն խիստ դասական ոճի բաճկոն, պատռված ջինս ու ծանր կոշիկներ: