ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եմենում համընդհանուր զորահավաք է սկսվել Գազայի հատված մարտիկներ ուղարկելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եմենի հյուսիսում համընդհանուր զորահավաք է սկսվել՝ Գազայի հատված մարտիկներ ուղարկելու համար։ Այս մասին հայտարարել է «Անսար Ալլա» շիական  ռազմականացված խմբավորման քաղբյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը։

«Ինչ վերաբերում է Գազայի հատվածում մեր ժողովրդին աջակցելու նպատակով համընդհանուր  ժողովրդական զորահավաքին, ապա այն մեկնարկել է բոլոր նահանգներում, բացվել են ուսումնական ճամբարներ, տասնյակ հազարավոր երիտասարդներ կամավոր մասնակցել են ռազմական հմտություններ ձեռք բերելուն»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, հութիների ներկայացուցիչը նշել է, որ Հյուսիսային Եմենի իշխանությունների կողմում ռազմական գործողությունների վերապատրաստում անցնող պահեստայինների   կարիք չկա, քանի որ Եմենի Հանրապետությունն ունի կանոնավոր բանակ և զարգացած ռազմական ներուժ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular