Եմենում համընդհանուր զորահավաք է սկսվել Գազայի հատված մարտիկներ ուղարկելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵմենի հյուսիսում համընդհանուր զորահավաք է սկսվել՝ Գազայի հատված մարտիկներ ուղարկելու համար։ Այս մասին հայտարարել է «Անսար Ալլա» շիական ռազմականացված խմբավորման քաղբյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը։
«Ինչ վերաբերում է Գազայի հատվածում մեր ժողովրդին աջակցելու նպատակով համընդհանուր ժողովրդական զորահավաքին, ապա այն մեկնարկել է բոլոր նահանգներում, բացվել են ուսումնական ճամբարներ, տասնյակ հազարավոր երիտասարդներ կամավոր մասնակցել են ռազմական հմտություններ ձեռք բերելուն»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, հութիների ներկայացուցիչը նշել է, որ Հյուսիսային Եմենի իշխանությունների կողմում ռազմական գործողությունների վերապատրաստում անցնող պահեստայինների կարիք չկա, քանի որ Եմենի Հանրապետությունն ունի կանոնավոր բանակ և զարգացած ռազմական ներուժ