ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … անիվ

ՖՈՏՈ

Անիվը ազատ պտտվող կամ պտտվող սռնու վրա ամրացված շրջանաձև շարժում ապահովող սարք է, որը թույլ է տալիս իր վրա ամրացված մարմնին գլորվել, այլ ոչ թե սահել։ Հավանաբար «անիվ» բառն առաջացել է հնդեվրոպական snēu- «պտտել» բառից: Անիվի նախորդ կարելի է համարել, մինչ այդ հայտնի գլանը, որը տեղադրվել է տեղափոխվող բեռի տակ։ Անիվի ստեղծումը մի քանի հազարամյակի պատմություն ունի: Ընդ որում անհայտ է, թե ով է առաջինը այն ստեղծել: Սակայն հնեաբանները հաստատել են, որ առաջին փայտյա անիվները հայտնվել են մոտ 7 000 տարի առաջ: Ամենավաղ և ամենահին «անիվը» գտնվել է Ռումինիայի Յասիի շրջանում, և այն թվագրվում է մ.թ.ա. 5-րդ հազարամյակով։ Դա նեոլիթյան դարաշրջանի հայտնաբերված մարդկության պատմության ամենահին անիվն է։ Սլովենիայի Լյուբլյանյան արգելավայրում գտել են հացենուց պատրաստված անիվ  72 սմ տրամագծով, որը թվագրվում է մ.թ.ա. 3350-3100 թվականներով։ Կավից պատրաստված չորս անիվ ունեցող սայլի մոդել է հայտնաբերվել  բադենյան մշակույթի գերեզմաններում (արևելյան Հունգարիա): Անիվի վերաբերյալ հիշատակումներ են հանդիպվում  Հին Միջագետքում՝ թվագրված մ.թ.ա 4-րդ հազարամյակի վերջով։ Սկզբում անիվն իրենից ներկայացրել է փայտե շրջանակ՝ դրված սռնու վրա և ամրացված սեպով։  Հետո մեր նախնիները ամբողջական անիվները սկսել են փոխարինել պտտվող սռնիներով, որը հնարավորություն է տվել ավելի երկար տարածություններ կտրել առանց անիվի վնասման: Արդյունքում «անիվների վրա» սկսել են տեղաշարժվել շատերը, չնայած դա հարուստների մենաշնորհն է եղել: 3 200 տարի առաջ մարդիկ կատարելագործել են անիվը՝ ստեղծելով երկաթյա անիվներ: Դրանից հետո մոտ 3 000 տարի անիվի կառուցվածքում եղել են միայն թեթևակի փոփոխություններ, մասնավորապես ստեղծվել են մետաղյա առանցքակալներ: Այդ ժամանակներում անիվներ օգտագործվել են ինչպես փոխադրամիջոցներում, այնպես էլ ջրաղացներում, արտադրություններում և այլն: Անիվի պատմության մեջ հիմնական  շրջադարձային ժամանակաշրջանը համարվում է 19-րդ և 20-րդ դարերը: Տեխնիկական հեղափոխությունը վերափոխել է անիվը, հայտնվել է առաջին անվադողը: Առաջին անվադողի ստեղծողն է եղել Ռոբերտ Ուիլյամ Թոմպսոնը 1846 թվականին, որը առաջարկել է սայլերի անիվները պատել փափուկ նյութերով: Իսկ  Ջոն Բոյդ Դանլոպը 1888 թվականին ստեղծել է առաջին պնևմատիկ անվադողը, արտոնագրել այն և սկսել արտադրել: Ներկայումս էլ  «Դանլոպ» ընկերությունը հանդիսանում է աշխարհում անվադողեր արտադրող ամենախոշոր ընկերությունը: Պնևմատիկ անիվների առավելությունները շատ արագ են սկսել գնահատել: 1889 թվականին Բելֆաստում հեծանվային մրցույթում միջակ հեծանվորդ Ուիլյամ Խյումը պնևմատիկ անիվներ ունեցող հեծանվով գրավել է առաջին  տեղը և դա լավագույն գովազդն էր: Ֆրանսիացիներ Անդրե և Էդուարդ Միշլենները առաջինն են պնևմատիկ անիվներ դրել ավտոմեքենայի տակ: 1895 թվականին Փարիզ-Բորդո մրցարշավին նրանք ներկայացրել են նման մեքենա, որը չնայած անիվների բազմակի անգամներ ծակվելուն (չպետք է մոռանալ, որ այն ժամանակներում պնևմատիկ անիվների հիմնական թշնամինները ճանապարհներին լցված նալերի մեխերն էին) կտրել է 1 200 կիլոմետր ճանապարհ և սեփական ընթացքով հատել եզրագիծը լավագույն տասնյակում: Անիվի պատմությունը ներկայումս էլ է շարունակվում: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ տարբեր կլիմայական պայմանների համար նաժատեսված ժամանակակից բարձր տեխնոլոգիական անվադողեր:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular