ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկուսը` մեկում. ինչպես նիհարել` առողջությանը վնաս չհասցնելով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նիհարելու գործընթացում բոլոր օրգաններն իրենց գործառույթներն ունեն: Այն միշտ կապվում է սննդակարգի փոփոխությունների, օրվա կանոնակարգի հետ և պահանջում է կամքի անսպառ ուժ: Իրենց երազանքի կազմվածքին ընդառաջ գնացողները որոշ ժամանակ հետո հանձնվում են, քանի որ քաշը պարզապես դադարում է նվազել:

«Բարձրավանդակի» ազդեցությունը օրգանիզմի բնական պաշտպանիչ ռեակցիա է` կապված սննդակարգի հետ: Որպեսզի քաշի նվազման ընթացքն արագացվի, առաջարկում ենք կոկտեյլների հետևյալ բաղադրատոմսերը:

2

Կոկտեյլներ նիհարելու համար

Ժամանակն է վերցնել մրգի հարիչը: Պարզապես բոլոր բաղադրիչները լցրեք թասի մեջ, լավ հարեք և հիացեք հրաշալի համով: Նախաճաշին կամ ընթրիքին խմեք մի բաժակ կոկտեյլ:

  1. Տանձ և բանան
    Մաքրեք և կտրտեք 2 բանան և 2 տանձ: Կտորները լցրեք մրգի հարիչի բաժակի մեջ, լցրեք 400մլ յոգուրտ, 20գ պնդուկ, մի պտղունց դարչին և 4 թեյի գդալ կտավատի սերմ` սրճաղացով թակած:
  2. Խնձոր և վարունգ
    1/2 բաժակ պնդուկ, մի կապ թարմ անանուխ, 2 չկտրտած վարունգ, 2 չկտրտած կիսաքաղցր-թթու խնձոր, 4 նեխուր, 2-3 թեյի գդալ կիտրոնի հյութ և 2 բաժակ ջուր:
  3. Նարինջ և բանան
    2 բաժակ ջուր, 2 բանան, 1 բաժակ կիտրոնի հյութ, մի պտղունց աղացած կոճապղպեղ, 2 մաքրած նարինջ, 50գր նուշ:
  4. Գրեյֆրուտ և նարինջ 
    Մրգի հարիչի բաժակի մեջ լցրեք 2-ական մաքրած նարինջ, գրեյֆրուտ և բանան և 2 բաժակ ջուր:
  5. Խնձոր և նեխուր
    2 խնձոր, 4 կապ նեխուր, 2 բաժակ ջուր, 2 թեյի գդալ կտավատի սերմ, 1 պտղունց կոճապղպեղ:
  6. Հապալաս և արքայախնձոր
    2 բաժակ հավամրգի, 100գր արքայախնձոր, 400մլ յոգուրտ, 30գր նուշ:
  7. Դեղձ և կաթ
    Մրգի հարիչի բաժակի մեջ 2 թեյի բաժակ կաթ լցրեք, 200գր դեղձ և հարեք, որպեսզի ստանաք ամենանուրբ կոկտեյլը:

Կոկտեյլը նաև լավագույն միջոցն է քաշը պահպանելու համար: Եվ սա, հատկապես, այն ժամանակ, երբ նպատակն արդեն իրականացված է: Սա կօգնի երկար ժամանակով պահպանել կառուցվածքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular