ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիում ձերբակալել են բանկի վրա զինված հարձակում գործած տղամարդուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են նախկինում դատապարտված 40-ամյա տղամարդու՝ կողոպուտի և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով։

Հաղորդվում է, որ մեղադրյալը ներխուժել է TBC Bank-ի մասնաճյուղերից մեկը և զենքի սպառնալիքի տակ փորձել է հափշտակել փողը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել իր մտադրությունը և դեպքի վայրից դիմել է փախուստի։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 3-ին Թբիլիսիի կենտրոնում՝ Ցինցաձեի փողոցում։

Ոստիկանները թարմ հետքերով ձերբակալել են տղամարդուն։ Նրանք որպես իրեղեն ապացույց առգրավել են հանցագործության զենքը։

Կատարվում է նախաքննություն՝ կողոպուտի և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու փաստերով։ Ձերբակալվածին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular