Թբիլիսիում ձերբակալել են բանկի վրա զինված հարձակում գործած տղամարդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են նախկինում դատապարտված 40-ամյա տղամարդու՝ կողոպուտի և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու մեղադրանքով։
Հաղորդվում է, որ մեղադրյալը ներխուժել է TBC Bank-ի մասնաճյուղերից մեկը և զենքի սպառնալիքի տակ փորձել է հափշտակել փողը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել իր մտադրությունը և դեպքի վայրից դիմել է փախուստի։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 3-ին Թբիլիսիի կենտրոնում՝ Ցինցաձեի փողոցում։
Ոստիկանները թարմ հետքերով ձերբակալել են տղամարդուն։ Նրանք որպես իրեղեն ապացույց առգրավել են հանցագործության զենքը։
Կատարվում է նախաքննություն՝ կողոպուտի և ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու փաստերով։ Ձերբակալվածին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում: