ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե սա չվերջանա, խնդրում եմ, ոտքի հանիր բոլորին.Բաքվում ձերբակալված Մարատ Գալուստյանի հեռախոսազրույցը քրոջ հետ

ՎԻԴԵՈ

Բաքվում ձերբակալված հայազգի Մարատ-Ուելդանով Գալուստյանի քույրը հրապարակել է եղբոր հետ վերջին՝ մարտի 31-ին ունեցած հեռախոսազրույցը՝ գրելով, որ այլևս չի կարող սպասել դատարանի որոշմանը:

«Եթե ես ապրիլի 9-ին տուն չգնամ, ինձ մոտ նյարդային խանգարումներ կլինեն: Ես ինձ շատ վատ եմ զգում: Դիմանում եմ, քանի որ հույս ունեմ, որ այս ամենը կվերջանա: Եթե սա չվերջանա, Մարիաննա, խնդրում եմ քեզ, ոտքի հանիր բոլորին, ասա ինչ ուզում ես, ես քեզ շատ եմ խնդրում, որովհետև ես արդեն այս ամենը տանել չեմ կարողանում: Սա մարդկային չէ: Ես չեմ կարող այստեղ մնալ, սա իմ տեղը չէ»,-պատմել է Մարատ Գալուստյանը՝ քրոջը խոստովանելով, որ իրեն Բաքվի բանտում ծեծել են:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular