ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ պետքարտուղարը մոտ ապագայում Ուկրաինայում հրադադարի հեռանկարներ չի տեսնում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում մոտ ապագայում հրադադարի հեռանկար չի տեսնում և դրա համար մեղադրել է Մոսկվային, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Ես դա այս պահին չեմ տեսնում», - Դավոսում ասել է Բլինկենը New York Times-ի սյունակագիր Թոմաս Ֆրիդմանին: «Մենք միշտ բաց ենք դրա համար, մենք ուշադիր հետևում ենք դրան, քանի որ ուկրաինացի ժողովուրդը դա ցանկանում է ավելի, քան որևէ մեկը: Բայց Ռուսաստանի կողմից պետք է պատրաստակամություն լինի փոխգործակցության, բարեխղճորեն բանակցելու՝ հիմնվելով նրա ագրեսիայի հետևանքով կասկածի տակ դրված հիմնական սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և անկախություն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular