ԱՄՆ պետքարտուղարը մոտ ապագայում Ուկրաինայում հրադադարի հեռանկարներ չի տեսնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում մոտ ապագայում հրադադարի հեռանկար չի տեսնում և դրա համար մեղադրել է Մոսկվային, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Ես դա այս պահին չեմ տեսնում», - Դավոսում ասել է Բլինկենը New York Times-ի սյունակագիր Թոմաս Ֆրիդմանին: «Մենք միշտ բաց ենք դրա համար, մենք ուշադիր հետևում ենք դրան, քանի որ ուկրաինացի ժողովուրդը դա ցանկանում է ավելի, քան որևէ մեկը: Բայց Ռուսաստանի կողմից պետք է պատրաստակամություն լինի փոխգործակցության, բարեխղճորեն բանակցելու՝ հիմնվելով նրա ագրեսիայի հետևանքով կասկածի տակ դրված հիմնական սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և անկախություն»: