ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բառեր չունեմ նկարագրելու տեղի ունեցածը․ Ալմերիայի մարզիչը՝ Ռեալի հետ խաղի մրցավարության մասին

ՍՊՈՐՏ

«Ալմերիայի» գլխավոր մարզիչ Գայիսկա Գարիտանոն խոսել է Լա լիգայի 21-րդ տուրի «Ռեալի» հետ հանդիպման (2:3) մրցավարության մասին։ 90+7-րդ րոպեին մասնագետը հեռացվել է խաղադաշտից՝ մրցավարի հետ վիճաբանության համար։

«Ես սովորաբար մրցավարների մասին չեմ խոսում։ Բառեր չունեմ նկարագրելու տեղի ունեցածը։ Ինձ հետ այստեղ առաջին անգամը չէ, որ նման բան է պատահում: Մենք դեռ ոչ մի հանդիպում չենք հաղթել, բայց դուք կարող եք տեսնել, թե ինչպես է թիմը պայքարում: Այսօր մղձավանջ է տղաների համար»,- Գարիտանոյի խոսքն է մեջբերել Marca-ն։

Մինչև 90+9-րդ րոպեն հաշիվը 2:2 էր, սակայն Դանի Կարվախալի դիպուկ հարվածից հետո «Ռեալը» կարողացավ հաղթանակ կորզել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular