Բառեր չունեմ նկարագրելու տեղի ունեցածը․ Ալմերիայի մարզիչը՝ Ռեալի հետ խաղի մրցավարության մասին
ՍՊՈՐՏ«Ալմերիայի» գլխավոր մարզիչ Գայիսկա Գարիտանոն խոսել է Լա լիգայի 21-րդ տուրի «Ռեալի» հետ հանդիպման (2:3) մրցավարության մասին։ 90+7-րդ րոպեին մասնագետը հեռացվել է խաղադաշտից՝ մրցավարի հետ վիճաբանության համար։
«Ես սովորաբար մրցավարների մասին չեմ խոսում։ Բառեր չունեմ նկարագրելու տեղի ունեցածը։ Ինձ հետ այստեղ առաջին անգամը չէ, որ նման բան է պատահում: Մենք դեռ ոչ մի հանդիպում չենք հաղթել, բայց դուք կարող եք տեսնել, թե ինչպես է թիմը պայքարում: Այսօր մղձավանջ է տղաների համար»,- Գարիտանոյի խոսքն է մեջբերել Marca-ն։
Մինչև 90+9-րդ րոպեն հաշիվը 2:2 էր, սակայն Դանի Կարվախալի դիպուկ հարվածից հետո «Ռեալը» կարողացավ հաղթանակ կորզել։