ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է տեստոստերոնը և ի՞նչ նշանակություն ունի այն տղամարդու առողջության համար. հորմոնի պակասի պատճառներն ու ախտանշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում տղամարդկանց տեստոստերոնի մակարդակն ավելի ցածր է, քան նախորդ սերնդինը։ Այս կարևոր հորմոնի մակարդակը տղամարդկանց օրգանիզմում տարիքի հետ իջնում է, սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ այս գօրծընթացի վրա կարելի է և պետք է ազդել։

Ինչպե՞ս բարձրացնել տղամարդու օրգանիզում տեստոստերոնի մակարդակը և վերականգնել սեռական առողջությունը։ Ձեզ ենք ներկայացնում այս հարցերի լուծման տարբերակները և բուժման բնական ու դեղորայքային միջոցները։ 

Ի՞նչ է տեստոստերոնը և ի՞նչ նշանակություն ունի այն տղամարդու առողջության համար

Տեստոստերոնը տղամարդկանց օրգանիզմում հիմնական հորմոններից մեկն է, որը կարգավորում է տղամարդու բեղմնավորելու ֆունկցիան։ Այն պատասխանատու է սպերմատոզոիդների սինթեզի, սեռական պահվածքի, էրեկցիայի և երկրորդական սեռական նշանների կազմավորման համար։ Բացի այդ, այս հորմոնը պաշտպանում է նաև տղամարդու օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից։

 Այս հորմոնի շնորհիվ տղամարդը դառնում է «Տղամարդ», ինչը որոշվում է զարգացած մկանային համակարգով, ինքնավստահությամբ և ցանկացած կենսական նշանակություն ունեցող իրավիճակներում արագ որոշումներ կայացնելու կարողությամբ։

 Արյան մեջ տեստոստերոնի մակարդակի վրա ազդող գործոնները շատ են։ Դրանց շարքին են դասվում.

 

•           ավելորդ քաշն ու սխալ սննդակարգը, 

•           վիրուսներն ու վնասվածքները, ինչպես նաև գենետիկ հակումը, 

•           վատ սովորություններն ու նստակյաց կյանքը, 

•           անառողջ էկոլոգիական վիճակը և այլն։

 

Ինչի՞ է հանգեցնում տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոնի ցածր մակարդակը

 

30 տարեկանից սկսած տեստոստերոնի մակարդակը սկսում է իջնել, իսկ 40 տարեկանում այն կարող է նորմայից 10%-ով ցածր լինել։

 

Տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոնի ցածր մակարդակի հիմնական տհաճ ախտանշաններն են.

 

•           սեռական ակտիվության նվազումը, 

•           մարմնի մկանային զանգվածի հյուծումը, 

•           արտահայտված երկրորդական սեռական նշանների բացակայությունը, 

•           օրգանիզմի կենսական էներգիայի ու տոնուսի նվազումը, 

•           դյուրագրգիռությունն ու հոգնածությունը, 

 

•           դեպրեսիաները, 

•           ուշադրությունը կենտրոնացնելու ունակության ու հիշողության վատացումը, 

•           նյութափոխանակության դանդաղեցումն ու ճարպային հյուսվածքների կուտակումը, 

•           ընդհանուր թուլությունն ու զառամյալությունը։

Ինչպե՞ս բարձրացնել տեստոստերոնի մակարդակը

 Չնայած, որ բազմաթիվ գործոններ են ազդում այդ հորմոնի մակարդակի վրա, միևնույն է գոյություն ունեն միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս բարձրացնել դրա մակարդակը։ 

Ինչպե՞ս բարձրացնել տեստոստերոնի մակարդակը բնական միջոցներով 

·  Քնի կարգավորում. 7-8 ժամը առողջ մարդկանց մեծամասնության քնի տևողությունն է։ Տեստոստերոնն արտադրվում է խորը, հանգիստ քնի փուլում։

   Լիարժեք սնունդ. սննդակարգը պետք է հարուստ լինի վիտամիններով (հատկապես B,C և D խմբերի վիտամիններ), հանքանյութերով, օմեգա 3 ճարպաթթուներով, սպիտակուցներով, ճարպերով ու ածխաջրերով։ Բացի այդ, պետք է օգտագործել նաև հնարավորինս շատ հեղուկ և խուսափել արագ ածխաջրերի, ճարպոտ սննդի, գազավորված ըմպելիքների, կիսաֆաբրիկատների, կոֆեինի, չափազանց շատ աղ պարունակող սննդամթերքի օգտագործումից։

 ·  Ավելացնել ֆիզիկական ակտիվությունը. անհրաժեշտ է անպայման անել ուժային վարժություններ՝ մկանային զանգվածն ավելացնելու համար։

 ·  Օրգանիզմում ցինկի մակարդակի կարգավորում. ցինկն անմիջականորեն կապված է տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի արտադրման հետ։ Ցինկով հարուստ են ձկների անյուղ տեսակները, ծովախեցգետինը, միդիաներն ու ոստրեները, կաթը, բնական յոգուրտը, կեֆիրը, պանրի պինդ տեսակները, միսը, տավարի լյարդը, ձուն, բանջարեղենն ու մրգերը։ Կարելի է նաև օգտագործել ցինկի պարունակությամբ սննդային հավելումներ ու սպիտակուցային կոկտեյլներ։

·  Մարմնի զանգվածի կարգավորում. անհրաժեշտ է խուսափել ճարպաշերտերի կուտակումից, քանի որ ավելորդ քաշը ուղղակիորեն կապված է օրգանիզմում տեստոստերոնի մակարդակի իջեցման հետ։

 ·  Օրգանիզմի վրա ամենօրյա սթրեսային գործոնների ազդեցության նվազեցում. քանի որ ներկայումս հնարավոր չի ընդհանրապես խուսափել սթրեսից, ապա հոգեբանական վիճակը նորմայում պահելու համար կարելի է դիմել մեդիտացիաների ու հանգստացնող պրակտիկաների օգնությանը։ 

Ինչպե՞ս բարձրացնել տեստոստերոնի մակարդակը դեղորայքի միջոցներով 

Դեղորայքային միջամտության դեպքում օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը բարձրացնելու համար օգտագործում են հորմոնալ դեղորայք, ինչպես նաև օրգանիզմում տեստոստերոնի արտադրությունը խթանող ոչ հորմոնալ դեղամիջոցներ։ 

Սակայն հարկ է հիշել, որ տեստոստերոնի մակարդակը բարձրացնող ցանկացած դեղամիջոց անհրաժեշտ է ընդունել միայն էնդոկրինոլոգի հսկողության տակ, քանի որ ինքնաբուժությունը կարող է հանգեցնել բացասական հետևանքների և մեծ վնաս հասցնել առողջությանը։ Բացի այդ, պետք է նաև արյան անալիզների միջոցով պարբերաբար ստուգել օրգանիզմում տեստոստերոնի մակարդակը՝ հնարավոր խանգարումներից խուսափելու համար։ 

Նյութի աղբյուրը՝ estet-portal.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular