ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա ակնհայտ է, որ Թրամփը կլինի Հանրապետականի թեկնածուն. Բայդեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նյու Հեմփշիր նահանգում հանրապետականների փրայմերիզում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ 2024-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն լինելու է Թրամփը:

Նա այս մասին հայտնել է նախկին ղեկավարի՝ Այովա և Նյու Հեմփշիր նահանգների փրայմերիզներում հաղթանակներից հետո, գրում է dailymail.co.uk-ը:

«Հիմա ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփը կլինի Հանրապետականի թեկնածուն: Եվ իմ ուղերձը երկրին այն է, որ խաղադրույքները չեն կարող սրանից ավելի բարձր լինել: Մեր ժողովրդավարությունը, մեր անձնական ազատությունները՝ ընտրության իրավունքից մինչև ընտրելու իրավունք... բոլորը վտանգված են», -  ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Թրամփն ու ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին պայքարում են ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն դառնալու համար։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular