Հիմա ակնհայտ է, որ Թրամփը կլինի Հանրապետականի թեկնածուն. Բայդեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Հեմփշիր նահանգում հանրապետականների փրայմերիզում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ 2024-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն լինելու է Թրամփը:
Նա այս մասին հայտնել է նախկին ղեկավարի՝ Այովա և Նյու Հեմփշիր նահանգների փրայմերիզներում հաղթանակներից հետո, գրում է dailymail.co.uk-ը:
«Հիմա ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփը կլինի Հանրապետականի թեկնածուն: Եվ իմ ուղերձը երկրին այն է, որ խաղադրույքները չեն կարող սրանից ավելի բարձր լինել: Մեր ժողովրդավարությունը, մեր անձնական ազատությունները՝ ընտրության իրավունքից մինչև ընտրելու իրավունք... բոլորը վտանգված են», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Թրամփն ու ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին պայքարում են ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն դառնալու համար։