Պարզվում է՝ կանանց 93%-ը տեղյակ չէ ԱՅՍ մասին …
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՏատյանա Գշվենդի հոդվածը հարթ որովայնի և պիրկ հետույքի մասին ոչ միանշանակ արձագանք է ունեցել համացանցում, այդ թվում՝ բացասական:
Պարզվում է՝ կանանց 93%-ն այս մասին ոչինչ չգիտի: Տատյանային ասում էին, որ նա ոչինչ չգիտի կանանց մարզումների մասին, արդարացնում է նրանց, ովքեր գիրանում են բազմոցին պառկած, թեև քաշի հետ գրագետ աշխատանքում վնասակար ոչինչ չկա…
Ուստի Տատյանան գրել է իր հոդվածի շարունակությունը, որը ներկայացնում է 1Video.am-ը:
Կանանց մարզումների մասին
«Թույլ սեռ» արտահայտությունն առաջացել է ոչ որովհետև կինը չի կարող ծանրություն բարձրացնել, այլ այն բանի հետ կապված, թե դրան ինչ խնդիրներ են հաջորդում… Կանանց կոնքային ստոծանու մեջ կա լայնացում արգանդի վզիկի շուրջը:
Այսինքն միզապարկը, արգանդը, ձվարանները ներքևից մկանային պահում չունեն:
Որպեսզի օրգաններն իրենց տեղերում լինեն և նորմալ գործեն, պատասխանատու է ոչ միայն այդ մկանային գամակը, այլև կապերը: Դրանց միջոցով արգանդը, խողովակները, ձվարանները և մյուս մասերն ամրանում են հետույքի ոսկորներին:
Ուստի պետք է նկատի ունենալ, որ Կեգելի վարժությունները և ինտիմ մկանների ամրացման այլ համակարգեր ազդում են հենց մկանների վրա: Դրանք չեն կարող վերադարձնել կապերի սկզբնական երկարությունը և ուժը:
Հենց վերը նշված պահող կառուցվածքը կորցնում է առաձգականությունը, սկսվում է ներքին օգանների իջեցում: Դա ընդհանրապես մահացու չէ և հիվանդություն չէ, բայց կարող է թունավորել կյանքը: Ցավեր են առաջանում մեջքի ստորին մասում, որովայնը ցավում է, կամ այնտեղ ծանրության զգացում է առաջանում, ավելի դժվար է օրգազմի հասնել, կանայք կարող են ցավ զգալ սեքսի ժամանակ: Խախտվում է ցիկլը, հղիանալու հետ կապված խնդիրներ են առաջանում:
Աստիճանաբար տեղահանված օրգանների պատճառով սկսվում է անմիզապահություն: Տհաճություններից են նաև գազերն աղիներում և դա ամենաանհարմար պահին պահել չկարողանալը: Կամ տանջում է փորկապությունը:
Ի դեպ, այս մասին խոսել ընդունված չէ: Ինչո՞ւ է իջեցում տեղի ունենում: Կարծում եմ՝ ամեն ինչ սկսվել է, երբ մարդն էվոլյուցիայի ընթացքում կանգնել է երկու ոտքերի վրա: Կաթնասունները 4 վերջույթներով են քայլում, և կոնքի ներքևի մասի վրա ծանրաբեռնվածությունը այլ կերպ է բաշխվում, քան հոմոսափիենսի դեպքում:
Իսկ բժշկական գրականության մեջ նշվում են հետևայլ գործոնները.
Շարակցական հյուսվածքի բնածին դիսպլազիա: Կասկածի տակ են հայտնվում մաշկի ձգվածություն, երակների վարիկոզ լայնացում, կապտուկների առաջացման հակվածություն, որովայնի ուղիղ մկանի դիասթազ, պորտալարային ճողվածք, հոդերի հիպերշարժունություն ունեցողները: Սեռը: Կանանց կոնքային ստոծանին դիմացի մասում է թուլանում: Ուստի կանանց դեպքում արտանկման դեպքերն ավելի շատ են քան տղամարդկանց դեպքում: Հղիություն և ծննդաբերություն: Մի բան է փոքր արգանդը պահելը, այլ է 9-րդ ամսում երեխայի, պտղաջրերի, ընկերքի քաշին դիմանալը: Ծննդաբերության ժամանակ որպեսզի արգանդի վզիկը բացվի մկանները պետք է ավելի ուժեղ ձգվեն: Ճարպակալում: Ավելորդ քաշը ճարպ է ոչ միայն մաշկի տակ, այլև ներքին օրգանների շուրջը: Դա ևս ավելորդ ծանրություն է հետույքի ներքևի մասի համար, ուստի կարևոր է հետևել քաշին: Քիչ շարժուն կենսակերպ: Հյուսվածքներին սնունդը չի բավարարում, դրանք թուլանում են: Էստրոգենային անբավարարություն: Առանց բավարար քանակի էստրոգնների հյուսվածքները կորցնում են էլաստիկությունը: Ներորովայնային ճնշման պարբերական բարձրացում: Պատճառը կարող է լինել քրոնիկական փորկապությունը, բրոնխիտի կամ ասթմայի հետևանքով հազը, ծանր աշխատանքից պարբերական ֆիզիկական սթրեսը, ծանրություններ բարձրացնելը:
Ներորովայնային ճնշման մասին մանրամասն
Կարևոր չէ ՝մենք կարտոֆիլի պարկ ենք բարձրացնում, թե մարզման ժամանակ ձգում ենք անում, այն բարձրանում է: Մեծ քաշի հետ համակարգված աշխատանքը դանդաղ, բայց հաստատորեն ճնշում է կոնքային ստորին մկանները լայնացնում է կապերը, որոնց վրա ամրանում են օրգանները: Մեծացող երեխաներին գրկելը ևս արտանկման ռիսկ է առաջացնում: The effects of walking speeds and carrying techniques on intra-abdominal pressure in women ուսումնասիրության ընթացքում սարքերն արձանագրել են, որ քայլքի արագությունը և երեխային ձեռքերի վրա պահելը զգալի փոփոխություն է առաջացնում ներորովայնային ճնշման դեպքում:
Կա՞ կնոջ առողջության համար անվնաս քաշ
Ես այս հարցը տվել եմ ամերիկացի ֆիզիոթերապևտ Լինն Շուլթեին: Ըստ նրա՝ իդեալական դեպքում կնոջ համար բավարար է աշխատել սեփական քաշի վրա՝ խուսափելով ծանրաձողերից: Կա նաև վարկած, որ դա 5 կգ-ից ավել չէ: Այս հայացքը հիմնված է նրա վրա, որ կոնքային մկանները կարող են հղիության ժամանակ պահել աճող երեխայի, պտղաջրերի, ընկերքի քաշը, այսինքն՝ մոտ 5 կգ: Հետազոտություններից մեկի արդյունքներով՝ կոնքային մկանների վրա զգալիորեն ազդում է 10 կիլոգրամից սկսած քաշը:
Կանանց կոնքային մկանները թուլացնում են ոչ միայծանրություն կրելը և վարժությունները, այլև ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսակները, որոնց դեպքում պետք է վազել և թռչել: Որպես հակադրություն՝ ինձ օրինակ են բերում ծանոթ աղջիկների, որոնք սրահում աշխատում են քաշի հետ և նրանց մոտ ամեն ինչ նորմալ է: Ճիշտ է: Միայն թե ներքին օրգանների իջեցումը վայրկենական գործընթաց չէ, դրա առաջացման հավանականությունը և արագությունը կախված է շարակցական հյուսվածքի գենետիկ ամրությունից, հղիությունների թվից, ծննդաբերությունից և դրա ժամանակ վնասվածխքերից, օրգանիզմին բաժին ընկնող ծարաբեռնվածությունից: Ճշմարտության պահը կլինի դաշտանադադարը, երբ օրգանզիմի ռեսուրսները նվազում են: