ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելառուսն ու Ռուսաստանը մինչև 2026-ն առաջին համատեղ ինքնաթիռը կարտադրեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստվում են առաջին համատեղ ինքնաթիռն արտադրել մինչև 2026 թվականը։ Այս մասին «Բելառուս 1»-ի եթերում ասել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկը։

Պարխոմչիկը ընդգծել է, որ ռուս-բելառուսական համագործակցությունն ավիաշինության ոլորտում բավականին արագ է զարգանում, գրում է belarus.kp.ru-ն։

Նա նշել է, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև կնքվել է 19 տեղանոց ինքնաթիռ ստեղծելու պայմանագիր։ Պաշտոնյան  պարզաբանել է, որ այս ինքնաթիռի համատեղ ստեղծումը ներկայումս մշակման փուլում է։

«Առաջին երկու ինքնաթիռները պետք է արտադրենք մինչև 2026 թվականը»,- մեկնաբանել է փոխվարչապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular