Բելառուսն ու Ռուսաստանը մինչև 2026-ն առաջին համատեղ ինքնաթիռը կարտադրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսն ու Ռուսաստանը պատրաստվում են առաջին համատեղ ինքնաթիռն արտադրել մինչև 2026 թվականը։ Այս մասին «Բելառուս 1»-ի եթերում ասել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկը։
Պարխոմչիկը ընդգծել է, որ ռուս-բելառուսական համագործակցությունն ավիաշինության ոլորտում բավականին արագ է զարգանում, գրում է belarus.kp.ru-ն։
Նա նշել է, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև կնքվել է 19 տեղանոց ինքնաթիռ ստեղծելու պայմանագիր։ Պաշտոնյան պարզաբանել է, որ այս ինքնաթիռի համատեղ ստեղծումը ներկայումս մշակման փուլում է։
«Առաջին երկու ինքնաթիռները պետք է արտադրենք մինչև 2026 թվականը»,- մեկնաբանել է փոխվարչապետը։