ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես միշտ ասել եմ, որ Ինտերը ֆավորիտ է․ Ալեգրի

ՍՊՈՐՏ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Ինտերից» կրած պարտությունը (0-1)։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

«Մենք գիտեինք, որ հանդիպումը բարդ է լինելու: Մենք ինքներս մեզ գոլ խփեցինք, հետո Վլահովիչը հիանալի հնարավորություն բաց թողեց։ Ընդմիջումից հետո խաղը մի փոքր բացվեց, բայց մրցակիցը շատ վտանգավոր է հակագրոհներում։ Մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր սպասում, որ «Յուվենտուսը» այսքան բարձր կլինի:

Մենք հիասթափված ենք պարտությունից, բայց գոհ ենք աղյուսակում մեր դիրքից։ Ես միշտ ասել եմ, որ «Ինտերը» ֆավորիտ է Սկուդետոյի համար պայքարում, և ես մնում եմ այս կարծիքին։

Այնուամենայնիվ, եթե մենք հաղթենք մի քանի հանդիպումներում և մոտ մնանք, ապա սա արդեն հաջողություն է։ «Միլանը» նույնպես մրցավազքում է, և անակնկալները միշտ հնարավոր են»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular