Ես միշտ ասել եմ, որ Ինտերը ֆավորիտ է․ Ալեգրի
ՍՊՈՐՏ«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում «Ինտերից» կրած պարտությունը (0-1)։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
«Մենք գիտեինք, որ հանդիպումը բարդ է լինելու: Մենք ինքներս մեզ գոլ խփեցինք, հետո Վլահովիչը հիանալի հնարավորություն բաց թողեց։ Ընդմիջումից հետո խաղը մի փոքր բացվեց, բայց մրցակիցը շատ վտանգավոր է հակագրոհներում։ Մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր սպասում, որ «Յուվենտուսը» այսքան բարձր կլինի:
Մենք հիասթափված ենք պարտությունից, բայց գոհ ենք աղյուսակում մեր դիրքից։ Ես միշտ ասել եմ, որ «Ինտերը» ֆավորիտ է Սկուդետոյի համար պայքարում, և ես մնում եմ այս կարծիքին։
Այնուամենայնիվ, եթե մենք հաղթենք մի քանի հանդիպումներում և մոտ մնանք, ապա սա արդեն հաջողություն է։ «Միլանը» նույնպես մրցավազքում է, և անակնկալները միշտ հնարավոր են»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։