ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի դեսպանը «անընդունելի հայտարարությունների պատճառով» կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնե Գալպերինը կանչվել է ՌԴ ԱԳՆ լրատվամիջոցներում նրա անունից տեղ գտած «անընդունելի» հայտարարությունների առնչությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ Գալպերինը Ռուսաստանի արտգործնախարարությունում մնացել է մոտ 1 ժամ 40 րոպե, սակայն չի պատասխանել լրագրողների հարցերին։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սիմոնե Հալպերինն իրեն «թույլ է տվել մի շարք անընդունելի և սադրիչ հայտարարություններ Մոսկվայի հասցեին»:

 

ՌԴ ԱԳՆ-ն մատնանշել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Գալպերինի արած այն հայտարարությունը, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «իբր թե նսեմացնում է հրեա ժողովրդի վերապրած Հոլոքոստի նշանակությունը»։

Դեսպանը նաև նշել է, որ ցավում է, որ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը «դեռևս պաշտոնական օր չէ Ռուսաստանի Դաշնության պետական օրացույցում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular