Իսրայելի դեսպանը «անընդունելի հայտարարությունների պատճառով» կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնե Գալպերինը կանչվել է ՌԴ ԱԳՆ լրատվամիջոցներում նրա անունից տեղ գտած «անընդունելի» հայտարարությունների առնչությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ Գալպերինը Ռուսաստանի արտգործնախարարությունում մնացել է մոտ 1 ժամ 40 րոպե, սակայն չի պատասխանել լրագրողների հարցերին։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սիմոնե Հալպերինն իրեն «թույլ է տվել մի շարք անընդունելի և սադրիչ հայտարարություններ Մոսկվայի հասցեին»:
ՌԴ ԱԳՆ-ն մատնանշել է «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում Գալպերինի արած այն հայտարարությունը, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «իբր թե նսեմացնում է հրեա ժողովրդի վերապրած Հոլոքոստի նշանակությունը»։
Դեսպանը նաև նշել է, որ ցավում է, որ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը «դեռևս պաշտոնական օր չէ Ռուսաստանի Դաշնության պետական օրացույցում»։