ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ պատրաստվում ներողություն խնդրել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար. Սոլովյով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Բաքու կատարած այցը և հայտարարել, որ չի պատրաստվում փոխել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր դիրքորոշումը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե նա Բաքու այցի ընթացքում արդյոք ներողություն չի խնդրել նախկինում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար՝ Սոլովյովը գրել է. «Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Այցելել եմ բազմիցս: Եվ իմ դիրքորոշումը փոխել չեմ պատրաստվում: Այն քաջ հայտնի է: Խնդիրը ռազմական լուծում չունի»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուրբաթ հանդիպել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ: Իլհամ Ալիևն ասել է, որ «ակտիվ աշխատանք է տարվում» ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միջազգային հանրությանը հասցնելու ուղղությամբ: Ալիևը նաև առիթը բաց չի թողել հաղորդավարին հակամարտության հարցում ադրբեջանական կողմի դիրքորոշումը ներկայացնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular