ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…դահուկային երկամարտ

ՖՈՏՈ

Դահուկային երկամարտը ձմեռային մարզաձև է, որի մասնակիցները մրցում են դահուկային ցատկում և դահուկավազքում: Այդ մարզաձևը ծագել է 19-րդ դարի վերջին Նորվեգիայում։ 1892 թվականին Հոլմենկոլենում անցկացվել է ձմեռային փառատոն, որտեղ մասնակիցները մրցել են դահուկային սպորտի երկու բնագավառում՝ դահուկավազք և դահուկային ցատկ: Նման մրցույթը պահանջում էր զգալի տոկունություն, ուստի այդ ժամանակ դրանց կարող էին մասնակցել միայն տղամարդիկ։ Ժամանակի ընթացքում այդ նորվեգական փառատոնը ձեռք է բերել միջազգային կարգավիճակ։ 20-րդ դարի սկզբին, տարածվելով սկանդինավյան այլ երկրներում, դահուկային երկամարտը ներառվել է Հյուսիսային խաղերի ծրագրում։

1924 թվականին ֆրանսիական Շամանում անցկացվող մրցումների ժամանակ այդ «հյուսիսային համադրությունը»՝  դահուկային երկամարտը, դարձել է օլիմպիական ծրագրի մի մասը: 9 երկրների 30 մարզիկներ մրցել են 70 մ բարձրության տրամպլինից թռիչքում և 18 կմ դահուկավազքում: Նորվեգացի Թուրլեյֆ Հաուգն է նվաճել այդ սպորտաձևի առաջին օլիմպիական ոսկին: Նշենք, որ այդ սպորտաձևում առաջատարը եղել է Նորվեգիան։ Հետագա Օլիմպիական խաղերը նրան բերել են 13 ոսկե, 9 արծաթե, 8 բրոնզե մեդալներ:

Դահուկային երկամարտի կանոնները պարբերաբար են փոխվել: Մրցույթը նախատեսված է եղել մրցանակների երկու հավաքածուի համար՝ անհատական ​​և թիմային առաջնություններում։ Մրցույթը տեղի է ունենում երկու օրվա ընթացքում։ Ծրագիրը բաղկացած է 2 փուլից՝ առաջինը՝ 90 մետր բարձրությամբ դահուկային ցատկ, երկրորդը՝ 15 կմ դահուկավազք։ Օգտագործվում է գնահատման համակարգ հաշվի առնելով ցատկի երկարությունը և որակը։ Երկրորդ փուլի մասնակցի մեկնարկի տեղը կախված է ցատկելու համար ստացված միավորների քանակից: Ավանդաբար հաղթում է այն մարզիկը, ով առաջինն է դահուկավազքում հասնում եզրագծին: Յուրաքանչյուր թիմից թիմային մրցումներին մասնակցում է 4 ներկայացուցիչներ։ Եզրափակիչ փուլը 4x5 կմ փոխանցումավազք է։

Դահուկային երկամարտի մարզիկի համար պահանջում է հատուկ սարքավորումներ՝ դահուկային քսուկներ, կոստյումներ, տարբեր տեսակի կապանքներ, կոշիկներ: Մարզիկները մշտապես են փորձարկումներ իրականացնում սարքավորումների հարցով: Այսօր մասնակիցներն օգտագործում են երկու տեսակի սարքավորումներ՝ համապատասխանաբար դահուկացատկի ու դահուկավազքի համար:

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular