ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ջեմպր վերնազգեստ

ՖՈՏՈ

Ըստ էության ջեմպրի պատմությունը անքակտելիորեն կապված է նրա նախահայրի՝ սվիտերի պատմության հետ։ Դրանք սովորական մարդկանց՝ ձկնորսների հագուստներն էին, որոնք պատրաստվում էին ոչխարների, այծերի և լամաների բրդից։ Ի դեպ, սվիտերն ամերիկացի հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի սիրելի հագուստն էր։ Ժամանակի ընթացքում հագուստի այդ տարրը զարգացել է աշխարհին բացահայտելով ջեմպրը, ռեգլանը, ժիլետը և իր այլ տեսակները: Ջեմպրը հայտնվել է 19-րդ դարի վերջին որպես սպորտային հագուստի տարր։ Անգլերենից թարգմանված «jumper» նշանակում է «թռչող», և այն եղել է թեթև ատլետ մարզիկների սիրելի հագուստը: Ջեմպրը նույն սվիտերն է միայն թե առանց հաստ օձիքի։ Նրա հիմնական առավելություններն են պարզությունն ու թեթևությունը։ Ժամանակի ընթացքում այն ​​ձեռք է բերել ժողովրդականություն և դարձել տղամարդկանց և կանանց զգեստապահարանների անբաժանելի մասը: Հավանաբար, այսօր աշխարհում քիչ մարդիկ կան, ովքեր առօրյա կյանքում չեն կրում ջեմպր վերնազգեստ։
Ջեմպրը հիանալի տարբերակ է ժամանցի համար: Ստանդարտ ջեմպրին զուգընթաց լայն տարածում է գտել պոլո ջեմպրը՝ դա գնդակով խաղի համար նախատեսված գործովի արտադրանք է ծալվող օձիքով և կոճակային ամրացումներով, պարանոցի շրջանում  V աձև կտրվածքով և մինչև ծնկները հասնող։
Հայտնի նորաձևության դիզայներ Կոկո Շանելի շնորհիվ է ջեմպրը դարձել կանանց հագուստի ամենասիրելի տարրերից մեկը։ Ամերիկացի դերասանուհի Մերլին Մոնրոն այն համարել է իր զգեստապահարանի անփոխարինելի մասը։ Այն հիանալի ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Ջեմպրի և այլ գործովի վերնազգեստների հիմնական տարբերությունը պարանոցի շրջանում կտրվածքն է, որը հնարավորություն է տալիս այն հագնել գլխի վրայով: Կոկո Շանելը համարձակորեն համադրել է այդ գործվածքը կիսաշրջազգեստի կամ կարդիգանի հետ։ Ուսանողները ևս սիրել են այդ հագուստը, այն դարձել է ուսանողական ոճի մի մասը։ Իսկ 20-րդ դարի կեսերից ջեմպրը դարձել է բիզնես ոճի ատրիբուտ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Այդ ժամանակից ի վեր ջեմպրները հաստատապես են տեղավորվել ամենամոլի նորաձևության  սիրահարների զգեստապահարաններում:
Նորաձևության փոփոխության հետ մեկտեղ փոխվել են նաև ջեմպրների պարանոցի կտրվածքները (կլոր, V-աձև, քառակուսի), երկարությունը և թևերը: Այսպիսով, 2012 - 2013 թվականների ձմեռային սեզոնը նշանավորվել էր օվալաձև դեկոլտեով ջեմպերներով, իսկ դրա նկարազարդումները արևելյան մոտիվներն էին, կենդանական և երկրաչափական նախշերի տեսքով։ Նորաձև են դարձել նաև մինչև կոնքերը կարճեցված, որոշակի գունային գամմայով, ազատ կտրվածքով ջեմպրները։ Նորաձևության իտալական Prada ընկերությունը նորաձևության մեջ է ներմուծել երեք քառորդ երկարությամբ թևերով մորթյա ջեմպրները, որոնք հմտորեն համակցվում են տարբեր երկարության կիսաշրջազգեստների, կարճ շորտերի, նեղ կամ լայն տաբատների հետ: Կան նաև ջեմպրների մերկ մարմնին, վերնաշապիկի վրայից, գոտիով կամ պարզապես բրոշով կրելու տարբեր տարբերակներ։ Շատ հայտնիներ այսօր էլ դեռ նախընտրում են ջեմպրը իր հարմարության և բազմակողմանիության համար: 2013-2014 թվականներին նորաձևություն մեջ են մտել ջեմպր-զգեստները, այսինքն երկար՝ մինչև ծնկները հասնող։ Այնուամենայնիվ ներկայումս  ամենատարածվածը տղամարդկանց ոճի ջեմպրներն են, բայց ով գիտի, թե ինչպես կփոխվի ջեմպրի նորաձևությունը ժամանակի ընթացքում։

Нет описания.
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular