ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


United Airlines-ը կվերադարձնի տոմսերի գումարը սկանդալային չվերթի բոլոր ուղևորներին (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

Ամերիկյան United Airlines ավիաընկերությունը որոշել է վերադարձնել տոմսերի գումարը ծանրաբեռնված 3411 չվերթի բոլոր ուղևորներին, որոնք ականատես են եղել ուղևորին ինքնաթիռից բռնությամբ դուրս բերելու տեսարանին: Այդ մասին ավիափոխադրողը հայտնել է USA Today-ին:

Ապրիլի 12-ին United-ի գլխավոր տնօրեն Օսկար Մունյոսը հերթական անգամ ներողություն է խնդրել միջադեպի համար: Ընկերության ղեկավարի խոսքով՝ նա ամաչում է տեղի ունեցածի համար: Նա խոստովանել է, որ United-ն այլևս ուժով չի հանի տոմս ունեցող ուղևորներին:

Մունյոսը նաև հայտնել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Ավելի վաղ համացանցում հայտնվել է խնդրագիր՝ United-ի ղեկավարության հրաժարականի պահանջով, այն ստորագրել է ավելի քան 60 հազար մարդ:

United Airlines-ի ինքնաթիռում միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 9-ին: Ընկերությունը չափից շատ տոմս է վաճառել և լրացուցիչ փոխհատուցման դիմաց առաջարկել է մի քանի ուղևորների դուրս գալ ինքնաթիռից:

Կամավորներ չեն հայտնվել, և այդ ժամանակ ընկերության մենեջերն ինքն է ընտրել մարդկանց, ովքեր պետք է դուրս գան ինքնաթիռից: Նրանցից մեկը՝ բժիշկ Դևիդ Դաոն, հրաժարվել է՝ նշելով, որ նա անպայման պետք է թռչի, քանի որ իրեն սպասում են հիվանդները:

Դաոյին ուժով հեռացրել են ինքնաթիռից: Տեսանյութը, որտեղ նրան բռնությամբ ձեռքերից և ոտքերից բռնած դուրս են հանում ինքնաթիռից, մեծ տարածում է գտել համացանցում: Սոցիալական ցանցերում United-ը քննադատության ալիքի է ենթարկվել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular