ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գինեկոլոգիական» քաղցկեղի տեսակներն ու հիմնական ախտանշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արգանդի վզիկի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մահացության հիմնական պատճառներից մեկն է: Քաղցկեղի այս տեսակի պատճառով տարեկան 250 հազար կին է մահանում և մոտ կես միլիոնի մոտ էլ այն ամեն տարի ախտորոշվում է: 

Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը մարդու պապիլիոմա վիրուսն է, որով պայմանավորված են արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 99 %-ը:

Առողջության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ սա սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վիրուսն է, որը վարակում է բնակչության սեռական կյանքով ապրող մասի 70 %-ին: 

Մարկանց մեծամասնության մոտ պապիլոմա վիրուսով վարակվելու դեպքում հիվանդությունն առանց որևէ բուժման է անցնում, սակայն լինում են դեպքեր, երբ այն քրոնիկ բնույթի է դառնում և արդյունքում սկսվում է քաղցկեղի զարգացումը:

 Վիրուսի առկայությունը կարելի է պարզել գինեկոլոգիական անալիզի միջոցով:

 Սակայն արգանզի վզիկի քաղցկեղը «գինեկոլոգիական» քաղցկեղի միակ տեսակը չէ՝ չնայած, որ ամենատարածվածն է: Կարող է նաև առաջանալ հեշտոցային քաղցկեղ, արգանդի քաղցկեղ, ձվարանների քաղցկեղ կամ արտաքին սեռական օրգանների քաղցկեղ: 

Կան որոշակի նախանշաններ, որոնք նախազգուշացնում են առողջական լուրջ խնդիրների մասին: Կանայք, սակայն, հաճախ ուշադրություն չեն դարձնում այդ ախտանշաններին՝ համարելով, որ դրանք կարող են պայմանավորված լինել այլ խնդիրներով կամ պարզապես ժամանակավոր բնույթ են կրում: 

Մասնագետների պնդմամբ՝ հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ բուժզննումը հետազգելով կարելի է զրկվել հիվանդությունը նախնական փուլում վերացնելու հնարավորությունից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից ամենատարածվածները.

·         անկանոն արյունահոսությունները (օրինակ դաշտանների մեջև ընկած ժամանակահատվածում, դաշտանադադարից կամ սեքսից հետո), 

·         արտասովոր արյունահոսությունները (օրինակ սովորականից ավելի առատ),

 ·         որովայնի հատվածում ճնշման, ծանրության ու փքվածության զգացումը (սրանք, իհարկե, շատ տարածված ախտանշաններ են, սակայն քաղցկեղի դեպքում դրանք տարբերվում են նրանով, որ կրում են երկարատև բնույթ),

 ·         հեշտոցային արտադրությունը, որն ունի տարօրինակ գույն ու ձև,\ 

·         աղիների և միզապարկի աշխատանքի փոփոխությունները, որոնք մեկ ամսից ավել են տևում, 

·         արտաքին սեռական օրգանների մաշկի արտաքին տեսքի փոփոխությունը:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular