«Գինեկոլոգիական» քաղցկեղի տեսակներն ու հիմնական ախտանշանները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱրգանդի վզիկի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մահացության հիմնական պատճառներից մեկն է: Քաղցկեղի այս տեսակի պատճառով տարեկան 250 հազար կին է մահանում և մոտ կես միլիոնի մոտ էլ այն ամեն տարի ախտորոշվում է:
Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը մարդու պապիլիոմա վիրուսն է, որով պայմանավորված են արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 99 %-ը:
Առողջության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ սա սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված վիրուսն է, որը վարակում է բնակչության սեռական կյանքով ապրող մասի 70 %-ին:
Մարկանց մեծամասնության մոտ պապիլոմա վիրուսով վարակվելու դեպքում հիվանդությունն առանց որևէ բուժման է անցնում, սակայն լինում են դեպքեր, երբ այն քրոնիկ բնույթի է դառնում և արդյունքում սկսվում է քաղցկեղի զարգացումը:
Վիրուսի առկայությունը կարելի է պարզել գինեկոլոգիական անալիզի միջոցով:
Սակայն արգանզի վզիկի քաղցկեղը «գինեկոլոգիական» քաղցկեղի միակ տեսակը չէ՝ չնայած, որ ամենատարածվածն է: Կարող է նաև առաջանալ հեշտոցային քաղցկեղ, արգանդի քաղցկեղ, ձվարանների քաղցկեղ կամ արտաքին սեռական օրգանների քաղցկեղ:
Կան որոշակի նախանշաններ, որոնք նախազգուշացնում են առողջական լուրջ խնդիրների մասին: Կանայք, սակայն, հաճախ ուշադրություն չեն դարձնում այդ ախտանշաններին՝ համարելով, որ դրանք կարող են պայմանավորված լինել այլ խնդիրներով կամ պարզապես ժամանակավոր բնույթ են կրում:
Մասնագետների պնդմամբ՝ հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ բուժզննումը հետազգելով կարելի է զրկվել հիվանդությունը նախնական փուլում վերացնելու հնարավորությունից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից ամենատարածվածները.
· անկանոն արյունահոսությունները (օրինակ դաշտանների մեջև ընկած ժամանակահատվածում, դաշտանադադարից կամ սեքսից հետո),
· արտասովոր արյունահոսությունները (օրինակ սովորականից ավելի առատ),
· որովայնի հատվածում ճնշման, ծանրության ու փքվածության զգացումը (սրանք, իհարկե, շատ տարածված ախտանշաններ են, սակայն քաղցկեղի դեպքում դրանք տարբերվում են նրանով, որ կրում են երկարատև բնույթ),
· հեշտոցային արտադրությունը, որն ունի տարօրինակ գույն ու ձև,\
· աղիների և միզապարկի աշխատանքի փոփոխությունները, որոնք մեկ ամսից ավել են տևում,
· արտաքին սեռական օրգանների մաշկի արտաքին տեսքի փոփոխությունը:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info