ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ դուք որերո՞րդ երեխան եք ընտանիքում. ամեն ինչ ավագ, միջնեկ ու կրտսեր երեխաների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Յուրաքանչյուր ընտանիք յուրովի է զբաղվում երեխաների դաստիարակությամբ, սակայն մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ երեխայի անհատականությունը կարող է մեծապես կախված լինել այն բանից, թե նրանք որերորդ երեխան են ընտանիքում. ավա՞գ, միջնե՞կ, թե՞ կրտսեր:

Առաջնեկներն ավելի փառամոլ են լինում և ուշադրության կարոտ

Firstborn children are thought to be more ambitious and thirsty for lost attention.

Որոշ մասնագետներ ասում են, որ ավագ երեխաները փորձում են վերադարձնել այն ուշադրությունը, որը ծնողներն ու հարազատները տալիս էին նրանց մինչ ընտանիքում այլ երեխաների հայտնվելը: Ուշադրությունն իրենց վրա կրկին սևեռելու համար նրանք լաց լինելու ու կապրիզների փոխարեն նախընտրում են օրինակելի վարքագիծ դրսևորել, ինչը կգոհացնի ծնողներին:

Մեծ տարիքում ավագ երեխաներին հատուկ է լիդերությունը, պերֆեկցիոնիզմն ու նպատակասլացությունը

Ավագ երեխաներն անընդհատ ձգտում են հաջողության: Նրանք լավ լիդերներ են դառնում ու կարողանում լավ աշխատանքներ զբաղեցնել: Գրեթե միշտ հասնում են իրենց ուզածին:

Հայտնի ավագ երեխաներ. Բիյոնսե, Րիչարդ Բրենսոն, Քեյթ Միդլթոն:

Միջնեկ երեխաների հիմնական հատկանիշը խաղաղասիրությունն է

Միջնեկ երեեխաները շատ հեշտ են փոխըմբռնումների գնում ու շատ են կարևորում արդարությունը: Բացի դրանից, միջնեկները նաև բավականին ընկերասեր ու շփվող են:

Ավելի մեծ տարիքում միջնեկ երեխաները կարողանում են հեշտությամբ կարդալ մարդկանց

Միջնեկ երեխաներն ունեն մեծ ցանկություն օգնելու մարդկանց ու կարողանում են նրանց հասկանալ:Քանի որ միջանկյալ դիրքում են գտնվում, նրանք ավելի ճկուն ու արկածախնդիր են, և գիտնականները նույնիսկ կարծում են, որ ամենահաջողակը հենց միջնեկներն են:

Հայտնի միջնեկ երեխաներ. Բիլ Գեյթս, Ջոն Քենեդի, Քիմ Քարդաշյան, Մադոննա, Արքայադուստր Դիանա:

Ծնողներն ավելի քիչ վերահսկում են կրտսեր երեխաներին, արդյունքում նրանցից շատերը դառնում են օրինախախտներ:

Հոգեբանները փաստում են, որ ծնողներն այնքան խիստ չեն կրտսեր երեխաների հետ, որքան օրինակ՝ ավագների: Կրտսեր երեխաները ստեղծարար են, կատակասեր ու օժտված են պատասխանատվության զգացումով: Միևնույն ժամանակ կրտսեր երեխաներն ավելի շատ են հակված ռիսկերի դիմելու, քան նրանց ավագ քույր ու եղբայրները:

Հայտնի կրտսեր երեխաներ. Ջենիֆեր Լոուրենս, Ջոնի Դեպ, Անջելինա Ջոլի, Քայլի Ջեններ:

Իսկ այն երեխաները, ովքեր միակն են ընտանիքում, ավելի հասուն են, խելացի, կրեատիվ ու լավ են լեզու գտնում ավագ երեխաների հետ. մեծանալով նրանք նույնիսկ նմանվում են առաջնեկ երեխաներին:

Աղբյուր ՝ blognews.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular