Իսկ դուք որերո՞րդ երեխան եք ընտանիքում. ամեն ինչ ավագ, միջնեկ ու կրտսեր երեխաների մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՅուրաքանչյուր ընտանիք յուրովի է զբաղվում երեխաների դաստիարակությամբ, սակայն մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ երեխայի անհատականությունը կարող է մեծապես կախված լինել այն բանից, թե նրանք որերորդ երեխան են ընտանիքում. ավա՞գ, միջնե՞կ, թե՞ կրտսեր:
Առաջնեկներն ավելի փառամոլ են լինում և ուշադրության կարոտ
Որոշ մասնագետներ ասում են, որ ավագ երեխաները փորձում են վերադարձնել այն ուշադրությունը, որը ծնողներն ու հարազատները տալիս էին նրանց մինչ ընտանիքում այլ երեխաների հայտնվելը: Ուշադրությունն իրենց վրա կրկին սևեռելու համար նրանք լաց լինելու ու կապրիզների փոխարեն նախընտրում են օրինակելի վարքագիծ դրսևորել, ինչը կգոհացնի ծնողներին:
Մեծ տարիքում ավագ երեխաներին հատուկ է լիդերությունը, պերֆեկցիոնիզմն ու նպատակասլացությունը
Ավագ երեխաներն անընդհատ ձգտում են հաջողության: Նրանք լավ լիդերներ են դառնում ու կարողանում լավ աշխատանքներ զբաղեցնել: Գրեթե միշտ հասնում են իրենց ուզածին:
Հայտնի ավագ երեխաներ. Բիյոնսե, Րիչարդ Բրենսոն, Քեյթ Միդլթոն:
Միջնեկ երեխաների հիմնական հատկանիշը խաղաղասիրությունն է
Միջնեկ երեեխաները շատ հեշտ են փոխըմբռնումների գնում ու շատ են կարևորում արդարությունը: Բացի դրանից, միջնեկները նաև բավականին ընկերասեր ու շփվող են:
Ավելի մեծ տարիքում միջնեկ երեխաները կարողանում են հեշտությամբ կարդալ մարդկանց
Միջնեկ երեխաներն ունեն մեծ ցանկություն օգնելու մարդկանց ու կարողանում են նրանց հասկանալ:Քանի որ միջանկյալ դիրքում են գտնվում, նրանք ավելի ճկուն ու արկածախնդիր են, և գիտնականները նույնիսկ կարծում են, որ ամենահաջողակը հենց միջնեկներն են:
Հայտնի միջնեկ երեխաներ. Բիլ Գեյթս, Ջոն Քենեդի, Քիմ Քարդաշյան, Մադոննա, Արքայադուստր Դիանա:
Ծնողներն ավելի քիչ վերահսկում են կրտսեր երեխաներին, արդյունքում նրանցից շատերը դառնում են օրինախախտներ:
Հոգեբանները փաստում են, որ ծնողներն այնքան խիստ չեն կրտսեր երեխաների հետ, որքան օրինակ՝ ավագների: Կրտսեր երեխաները ստեղծարար են, կատակասեր ու օժտված են պատասխանատվության զգացումով: Միևնույն ժամանակ կրտսեր երեխաներն ավելի շատ են հակված ռիսկերի դիմելու, քան նրանց ավագ քույր ու եղբայրները:
Հայտնի կրտսեր երեխաներ. Ջենիֆեր Լոուրենս, Ջոնի Դեպ, Անջելինա Ջոլի, Քայլի Ջեններ:
Իսկ այն երեխաները, ովքեր միակն են ընտանիքում, ավելի հասուն են, խելացի, կրեատիվ ու լավ են լեզու գտնում ավագ երեխաների հետ. մեծանալով նրանք նույնիսկ նմանվում են առաջնեկ երեխաներին:
Աղբյուր ՝ blognews.am