ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրատեսիլ 2017»-ի համար Հայաստանը ինտրիգային շոու է պատրաստել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկը մայիսի 9-ին Կիեւի բեմում կլինի 2 պարողների եւ 3 բեք վոկալիստների հետ: Բեմադրության հեղինակը շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստն է, ով Իվետա Մուկուչյանի «եվրատեսիլյան» ելույթի բեմադրության հեղինակն էր:

Արծվիկը

Սաշայի խոսքով` սպասվելիք բեմադրությունը հնարավոր է բնութագրել երեք բառով` ժամանակակից, էքսպերիմենտալ, ինտրիգային.«Ինձ գերեց Արծվիկի հմայքը, կանացիությունը, անկեղծությունը եւ ձայնի հզորությունը: Երբ լսեցի երգը, հասկացա, որ պիտի համադրեմ այս ամենը՝ համեմելով տարբեր նորարարական տարրերով»:

 
Պարուհիներ Մարլեն Լինդալը եւ Ֆաննի Սվենսոնը
 
Պարողները Մարլեն Լինդալն ու Ֆաննի Սվենսոնն են, ովքեր Արծվիկի թիմին միացել են Շվեդիայից, իսկ բեք-վոկալիստները՝ Իվետա Մուկուչյանի բեք-վոկալիստ Անուշիկ Տեր-Ղուկասյանն է, «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակից Ամալյա Մարգարյանը եւ Վիկտորիա Պողոսյանը: 
 
Արծվիկի բեք-վոկալիստները
 

«Սա միջազգային նախագիծ է: Պարողների հետ փորձերը տեղի են ունենում Շվեդիայում, Արծվիկի հետ՝ Հայաստանում, իսկ Կիեւի բեմը մեզ բոլորիս կմիավորի»,-նշել է Սաշան եւ հավելել, որ Հայաստանի համար աշխատելը մեծ պատիվ եւ բավականություն է պարգեւում իրեն, քանի որ պատվիրակությունն առաջադեմ է, համարձակ եւ հավակնոտ:

Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Առաջին ալիքի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular