«Եվրատեսիլ 2017»-ի համար Հայաստանը ինտրիգային շոու է պատրաստել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկը մայիսի 9-ին Կիեւի բեմում կլինի 2 պարողների եւ 3 բեք վոկալիստների հետ: Բեմադրության հեղինակը շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստն է, ով Իվետա Մուկուչյանի «եվրատեսիլյան» ելույթի բեմադրության հեղինակն էր:
Սաշայի խոսքով` սպասվելիք բեմադրությունը հնարավոր է բնութագրել երեք բառով` ժամանակակից, էքսպերիմենտալ, ինտրիգային.«Ինձ գերեց Արծվիկի հմայքը, կանացիությունը, անկեղծությունը եւ ձայնի հզորությունը: Երբ լսեցի երգը, հասկացա, որ պիտի համադրեմ այս ամենը՝ համեմելով տարբեր նորարարական տարրերով»:
«Սա միջազգային նախագիծ է: Պարողների հետ փորձերը տեղի են ունենում Շվեդիայում, Արծվիկի հետ՝ Հայաստանում, իսկ Կիեւի բեմը մեզ բոլորիս կմիավորի»,-նշել է Սաշան եւ հավելել, որ Հայաստանի համար աշխատելը մեծ պատիվ եւ բավականություն է պարգեւում իրեն, քանի որ պատվիրակությունն առաջադեմ է, համարձակ եւ հավակնոտ:
Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Առաջին ալիքի