ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական քաղաքից թռիչքը հետաձգվել է ուղևորի ռումբի կատակի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրկուտսկ - Չիտա - Բլագովեշչենսկ - Վլադիվոստոկ IrAero չվերթի թռիչքը հետաձգվել է ռումբի մասին ուղևորի կատակի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիաընկերությանը։

IrAero-ի ներկայացուցչի խոսքով՝ օդանավակայանում խուզարկություն է իրականացվել, և այս չվերթի ուղևորներից մեկը հայտնել է, որ իր ուղեբեռում պայթուցիկ սարք կա։

«Դա կատակ էր ապրիլի 1-ի կապակցությամբ. Քանի որ ուղեբեռն արդեն ինքնաթիռում էր, և ինքնաթիռը 99%-ով պատրաստ էր մեկնելու, [ինքնաթիռի] հրամանատարը որոշել է իջեցնել բոլորին, բեռնաթափել ուղեբեռը և նորից զննել»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։ Նա հայտնել է, որ թռիչքը հետաձգվել է ավելի քան 3,5 ժամով։IrAero-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ուղևորին հանել են չվերթից և հանձնել ոստիկանությանը: Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 93 ուղևոր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular