Ռուսական քաղաքից թռիչքը հետաձգվել է ուղևորի ռումբի կատակի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրկուտսկ - Չիտա - Բլագովեշչենսկ - Վլադիվոստոկ IrAero չվերթի թռիչքը հետաձգվել է ռումբի մասին ուղևորի կատակի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավիաընկերությանը։
IrAero-ի ներկայացուցչի խոսքով՝ օդանավակայանում խուզարկություն է իրականացվել, և այս չվերթի ուղևորներից մեկը հայտնել է, որ իր ուղեբեռում պայթուցիկ սարք կա։
«Դա կատակ էր ապրիլի 1-ի կապակցությամբ. Քանի որ ուղեբեռն արդեն ինքնաթիռում էր, և ինքնաթիռը 99%-ով պատրաստ էր մեկնելու, [ինքնաթիռի] հրամանատարը որոշել է իջեցնել բոլորին, բեռնաթափել ուղեբեռը և նորից զննել»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։ Նա հայտնել է, որ թռիչքը հետաձգվել է ավելի քան 3,5 ժամով։IrAero-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ուղևորին հանել են չվերթից և հանձնել ոստիկանությանը: Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 93 ուղևոր։