ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոլիվուդի 5 ամենահայտնի կինոստուդիաների լոգոտիպերի ստեղծման պատմությունները

ՎԻԴԵՈ

EnterTrain­ը կներկայացնի Հոլիվուդի կինոստուդիաների 5 ամենահայտնի լոգոտիպերի ստեղծման պատմությունները:

1. DreamWorks DreamWorks­ը հիմնվել էր 1994 թ. Սթիվեն Սփիլբերգի, Ջեֆրի Քաթցենբերգի և Դևիդ Գեֆենի կողմից: Այս 3­ն իրենց համար 3 հիմնական պայման են սահմանել՝ իրենք տարեկան առնվազն 9 ֆիլմ կթողարկեն, կկարողանան ազատորեն աշխատել այլ կինոստուդիաների հետ և պետք է ժամանակին տուն վերադառնան ընթրիքին: Սփիլբերգն ուզում էր, որ ընկերության լոգոտիպի գլխավոր հերոսը լիներ մարդ, ով բարձրանում է Լուսնի վրա և սկսում է ձուկ որսալ այնտեղից: Նկարազարդող Ռոբերտ Հանթը մի քիչ փոխեց գաղափարը և առաջարկեց, որ անիմացիան սկսվի նրանից, թե ինչպես է լողանը ջուրն ընկնում, իսկ հետո էկրանին երևում է տղա, ով կիսալուսնի վրա նստած՝ ձուկ է որսում: Այդ տղան Հանթի որդին է՝ Ուիլյամը:

2. Columbia Pictures

Կինոստուդիան հիմնվել էր 1918 թ. և սկզբում կոչվում էր Cohn­Brandt­Cohn Film, միայն 6 տարի անց ստացավ ներկայիս անվանումը: Այս անվան մարմնավորումը դարձավ կին, ում կերպարը, ամբողջ ընթացքում 5 լուրջ փոփոխության էր ենթարկվել: Ներկայիս տարբերկը 1992 թ. հաստատվեց:

3. Metro­Goldwyn­Mayer

Լոգոտիպի նշանաբանն է՝ Ars Gratia Artis, ինչը թարգմանաբար նշանակում է «Արվեստ հանուն արվեստի»: Սկզբնական լոգոտիպը ավելի շուտ է ստեղծվել, քան հենց կինոստուդիան: Այն 1916 թ. ստեղծել է Հովարդ Դիզը Goldwyn Pictures ստուդիայի համար, որը միացավ ուրիշ երկուսի՝ Metro Pictures­ին և Louis B. Mayer Pictures­ին և 1924 թ. վերածվեց MGM­ի: Օրիգինալ լոգոտիպը պատկերում էր ընկերության թալիսմանը՝ Լեո անունով առյուծին: Ահա տեսանյութ այն մասին, թե ինչպես է ստեղծվել հայտնի լոգոտիպը

Ստուդիան հիմնվել էր 1912 թ. Ադոլֆ Ցուկորի կողմից և սկզբում կոչվում էր Famous Players Film Company: Լոգոտիպի սկզբնական տարբերակը նկարել էր նկարիչ Ուիլյամ Հոդքինսոնը, ում Ցուկորը հանդիպել էր ցուցահանդեսներից մեկի ժամանակ: Կինոստուդիայի լոգոտիպի խորհրդանիշը Յուտա նահանգում գտնվող հայտնի Բեն Լոմոնդ լեռն է: 24 աստղերը, որոնք կային լոգոտիպի առաջին տարբերակում, խորհրդանշում էին 24 հայտնի կինոդերասաններին, ում հետ այդ ժամանակ ընկերությունը պայմանգիր ուներ:

5. 20th Century FOX

Կինոստուդիայի տարբերանշանի սկզբնական տարբերակը ստեղծել էր հայտնի նկարիչ Էմիլ Կոսան 1933 թ.: Բայց այն ողջ աշխարհում ճանաչելի է դարձրել ոչ թե լոգոտիպը, այլ ավելի շուտ դրան ուղեկցող երաժշտությունը՝ 20th Century Fanfare­ը, որի հեղինակը կոմպոզիտոր Ալֆրեդ Նյումանն է, ով երաժշտություն է ստեղծել ավելի քան 200 ֆիլմերի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain­ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular