Հոլիվուդի 5 ամենահայտնի կինոստուդիաների լոգոտիպերի ստեղծման պատմությունները
ՎԻԴԵՈEnterTrainը կներկայացնի Հոլիվուդի կինոստուդիաների 5 ամենահայտնի լոգոտիպերի ստեղծման պատմությունները:
1. DreamWorks DreamWorksը հիմնվել էր 1994 թ. Սթիվեն Սփիլբերգի, Ջեֆրի Քաթցենբերգի և Դևիդ Գեֆենի կողմից: Այս 3ն իրենց համար 3 հիմնական պայման են սահմանել՝ իրենք տարեկան առնվազն 9 ֆիլմ կթողարկեն, կկարողանան ազատորեն աշխատել այլ կինոստուդիաների հետ և պետք է ժամանակին տուն վերադառնան ընթրիքին: Սփիլբերգն ուզում էր, որ ընկերության լոգոտիպի գլխավոր հերոսը լիներ մարդ, ով բարձրանում է Լուսնի վրա և սկսում է ձուկ որսալ այնտեղից: Նկարազարդող Ռոբերտ Հանթը մի քիչ փոխեց գաղափարը և առաջարկեց, որ անիմացիան սկսվի նրանից, թե ինչպես է լողանը ջուրն ընկնում, իսկ հետո էկրանին երևում է տղա, ով կիսալուսնի վրա նստած՝ ձուկ է որսում: Այդ տղան Հանթի որդին է՝ Ուիլյամը:
2. Columbia Pictures
Կինոստուդիան հիմնվել էր 1918 թ. և սկզբում կոչվում էր CohnBrandtCohn Film, միայն 6 տարի անց ստացավ ներկայիս անվանումը: Այս անվան մարմնավորումը դարձավ կին, ում կերպարը, ամբողջ ընթացքում 5 լուրջ փոփոխության էր ենթարկվել: Ներկայիս տարբերկը 1992 թ. հաստատվեց:
3. MetroGoldwynMayer
Լոգոտիպի նշանաբանն է՝ Ars Gratia Artis, ինչը թարգմանաբար նշանակում է «Արվեստ հանուն արվեստի»: Սկզբնական լոգոտիպը ավելի շուտ է ստեղծվել, քան հենց կինոստուդիան: Այն 1916 թ. ստեղծել է Հովարդ Դիզը Goldwyn Pictures ստուդիայի համար, որը միացավ ուրիշ երկուսի՝ Metro Picturesին և Louis B. Mayer Picturesին և 1924 թ. վերածվեց MGMի: Օրիգինալ լոգոտիպը պատկերում էր ընկերության թալիսմանը՝ Լեո անունով առյուծին: Ահա տեսանյութ այն մասին, թե ինչպես է ստեղծվել հայտնի լոգոտիպը
Ստուդիան հիմնվել էր 1912 թ. Ադոլֆ Ցուկորի կողմից և սկզբում կոչվում էր Famous Players Film Company: Լոգոտիպի սկզբնական տարբերակը նկարել էր նկարիչ Ուիլյամ Հոդքինսոնը, ում Ցուկորը հանդիպել էր ցուցահանդեսներից մեկի ժամանակ: Կինոստուդիայի լոգոտիպի խորհրդանիշը Յուտա նահանգում գտնվող հայտնի Բեն Լոմոնդ լեռն է: 24 աստղերը, որոնք կային լոգոտիպի առաջին տարբերակում, խորհրդանշում էին 24 հայտնի կինոդերասաններին, ում հետ այդ ժամանակ ընկերությունը պայմանգիր ուներ:
5. 20th Century FOX
Կինոստուդիայի տարբերանշանի սկզբնական տարբերակը ստեղծել էր հայտնի նկարիչ Էմիլ Կոսան 1933 թ.: Բայց այն ողջ աշխարհում ճանաչելի է դարձրել ոչ թե լոգոտիպը, այլ ավելի շուտ դրան ուղեկցող երաժշտությունը՝ 20th Century Fanfareը, որի հեղինակը կոմպոզիտոր Ալֆրեդ Նյումանն է, ով երաժշտություն է ստեղծել ավելի քան 200 ֆիլմերի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrainը