ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանից գազ գնելը, որպես արհեստական թեմա նետվում է դաշտ. փորձագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ապա ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտարարում են Ադրբեջանից գազ գնելու մտադրության և դրա հավանականության մասին։ Թունյանը հայտարարում է, որ էներգառեսուրսը պետք է գնել այնտեղից, որտեղից մատչելի է։

Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը 1or.am-ի հետ զրույցում ասաց, որ Արբեջանից գազ գնել հնարավոր չէ։ Դիտարկմանը, որ դրա մասին ԱԺ նախագահի մակարդակով է հայտարարվում, Մանվելյանն ասաց․

«ԱԺ նախագահն այդ թեմայից չի հասկանում, ցույց է տալիս իր անգրագիտությունն ու դիլետանտիզմը»։

Ուղիղ հարցին՝ ինչո՞ւ հնարավոր չէ գազ գնել Ադրբեջանից, փորձագետը պատասխանեց․

«Նախ այդ գազն ադրբեջանական չէ, դրա ճնշող մեծամասնությունը պատկանում է «Բրիթիշ պետրոլիում» ընկերությանը։ Բացի այդ, գազի արդյունահանման մեջ ներառված է 40 միլիարդից ավելի գումար, և դա Ադրբեջանը չի ներդրել, հետևաբար այն պատկանում է ներդրողներին։ Ինչպես նաև՝ իրենք ունեն երկարատև պայմանագրեր Թուրքիայի և Եվրոպայի հետ, ուստի պարտավոր են այդ պայմանգրերը կատարել։ Առաջիկա 4-5 տարում իրենք պետք է այդ գազի արդյունահանումը մոտ 10 միլիարդով ավելացնեն, որ կարողանան այդ պայմանագրերը սպասարկել։ Կարևոր է նաև, որ այդ գազը Թուրքիայում և Եվրոպայում բավական թանկ գներով են վաճառում, Հայաստանն ի վիճակի չէ թանկ գներով գազ գնել։ Սա հիմա որպես արհետական թեմա նետվում է դաշտ, որ մարդիկ քննարկեն»։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը մինչ նախագահ դառնալը հպարտանում էր, որ գործարար կապեր ունի «Բրիթիշ պետրոլիում» ընկերության հետ: Այս մասին մամուլը բազմիցս է գրել:

Սա այն ընկերությունն է, որը հանդիսանում է Միջին Ասիայից դեպի Եվրոպա՝ մեր տարածաշրջանով անցնող էներգակիրների մատակարարը, որը նաև պատերազմի ժամանակ էական աջակցություն էր ցույց տալիս Ադրբեջանին, սակայն հայկական զինված ուժերի կողմից, այդպես էլ թիրախ չդարձավ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular