ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը և ժխտում է այդ փաստը, որոշել է մասնակցել Գազայի հատվածում տեղի ունեցած ցեղասպանության գործին, որը հարուցվել է Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի հիման վրա։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ այս քայլի շնորհիվ Միջազգային դատարանում գործընթացը կգնա ճիշտ ուղղությամբ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ֆիդանը նշել է, որ դատական ​​գործընթացին միանալու Թուրքիայի ջանքերը տևական ժամանակ է՝ շարունակվում են։ Նա հավելել է, որ Անկարան շուտով կավարտի գործընթացին մասնակցելու իրավական ընթացակարգերը։

 

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան կշարունակի համագործակցել «բոլոր բարեկամ և դաշնակից» պետությունների հետ՝ այս հարցում հետագա քայլերի, ներառյալ՝ գործընթացին նոր երկրների միանալու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular