Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը և ժխտում է այդ փաստը, որոշել է մասնակցել Գազայի հատվածում տեղի ունեցած ցեղասպանության գործին, որը հարուցվել է Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի հիման վրա։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հույս է հայտնել, որ այս քայլի շնորհիվ Միջազգային դատարանում գործընթացը կգնա ճիշտ ուղղությամբ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ֆիդանը նշել է, որ դատական գործընթացին միանալու Թուրքիայի ջանքերը տևական ժամանակ է՝ շարունակվում են։ Նա հավելել է, որ Անկարան շուտով կավարտի գործընթացին մասնակցելու իրավական ընթացակարգերը։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան կշարունակի համագործակցել «բոլոր բարեկամ և դաշնակից» պետությունների հետ՝ այս հարցում հետագա քայլերի, ներառյալ՝ գործընթացին նոր երկրների միանալու ուղղությամբ: