ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը կբարձրանա

ՍՊՈՐՏ

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների ամսական սպորտային նպաստը սահմանել 1 մլն դրամ՝ 300 000 ՀՀ դրամի փոխարեն: Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից:

Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկների սպորտային նպաստի ամսական ֆոնդը կազմում է 5 մլն դրամ՝ ներառյալ հարկերը և տուրքերը: Հունիսի 1-ից նշված մարզիկների նպաստի վճարման համար նախատեսված պետական ֆոնդը կկազմի 13 մլն 750 հազար դրամ: Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը. երեք ամսվա համար անհրաժեշտ գումարը կկազմի 26 մլն 250 հազար ՀՀ դրամ:

Միաժամանակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկանիշային մրցաշարերը դեռևս ընթացքի մեջ են, այն մարզիկները, որոնք Փարիզ-2024-ի ուղեգիր ձեռք կբերեն, բարձրացված նպաստը կստանան ուղեգիրը նվաճելու հաջորդ ամսվանից:

Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ չունեցող և նպաստի շահառու հանդիսացող մարզիկներին նպաստը տրամադրվում է մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա 1-ը, եթե նրանք վարկանիշ ձեռք չեն բերում:

Ծրագրի իրականացման համար ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված է շուրջ 297 մլն դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular