Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը կբարձրանա
ՍՊՈՐՏՓարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների ամսական սպորտային նպաստը սահմանել 1 մլն դրամ՝ 300 000 ՀՀ դրամի փոխարեն: Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 1-ից:
Ներկայում օլիմպիական վարկանիշ ձեռք բերած 11 մարզիկների սպորտային նպաստի ամսական ֆոնդը կազմում է 5 մլն դրամ՝ ներառյալ հարկերը և տուրքերը: Հունիսի 1-ից նշված մարզիկների նպաստի վճարման համար նախատեսված պետական ֆոնդը կկազմի 13 մլն 750 հազար դրամ: Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը. երեք ամսվա համար անհրաժեշտ գումարը կկազմի 26 մլն 250 հազար ՀՀ դրամ:
Միաժամանակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարկանիշային մրցաշարերը դեռևս ընթացքի մեջ են, այն մարզիկները, որոնք Փարիզ-2024-ի ուղեգիր ձեռք կբերեն, բարձրացված նպաստը կստանան ուղեգիրը նվաճելու հաջորդ ամսվանից:
Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցության վարկանիշ չունեցող և նպաստի շահառու հանդիսացող մարզիկներին նպաստը տրամադրվում է մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա 1-ը, եթե նրանք վարկանիշ ձեռք չեն բերում:
Ծրագրի իրականացման համար ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված է շուրջ 297 մլն դրամ: