ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դուք և՛ լափամանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք. Գառնիկ Դանիելյանը՝ իշխանությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետք չէ պիտակավորել և իջեցնել «պլինտուսից» ներքև, որ ասում եք լափամանից օգտվող ծաղրածուներ, դուք ձեզ տեսե՞լ եք: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով իշխանությանը: 

«Դուք և՛ լափամանից օգտվող եք, և՛ ծաղրածու եք, և՛ այն ամենն՝ ինչ այս ամբիոնից ասել եք: Վիրավորանքներով մեր երկիրը ոչ մի տեղ չի հասնելու: Այս օրերին իմ ընտանիքի նկատմամբ էլ բազմաթիվ վիրավորանքներ և սպառնալիքներ են եղել, բայց ես երբեք չեմ մտածել, որ դա դիտավորյալ ձեր կողմից կազմակերպված բան է: Մարդ չպետք է մտածի իր փչացածության աստիճանով: Ես ներողություն եմ խնդրում, որ Ազգային Ժողովը վերածվել է փոխադարձ վիրավորանքների՝ այս օրհասական վիճակի պահին»,- շեշտեց պատգամավորը: 

Գառնիկ Դանիելյանն ընդգծեց՝ պատրաստ է մինչև վերջ ասել, մտածել և գործել հանուն հայրենիքի ու Հայաստանի Հանրապետության շահերի: 

«Այս մանդատն է՛լ, ու այս աթոռն է՛լ ինձ համար արժեք չունի՝ երկրից ավելի թանկ: Հարյուր անգամ մտածել եմ և իմ ընկերներին ասել եմ՝ այս մանդատն ինձ պետք էլ չի, չեմ էլ ուզում մի րոպե անգամ մնալ այստեղ»,- ասաց նա: 

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ եթե շարժում է եղել, ապա նա առաջինն այդ շարժման մեջ է եղել ու պայքարել, որովհետև տեսել է անարդարություն: 

«Անձնական վիրավորանքներից եք խոսում՝ ձեզ «հավերժ մարմնավաճառ» էին ասում այն մարդիկ, որ այդ ժամանակ ԲՀԿ-ում ծվարած  էին, իսկ հիմա ուրիշ տեղ են ծվարած: Իջևանցի տղա եմ ու բոլոր ժամանակներում պատրաստ եմ խոսել: Ես իմ անձնականը հայրենիքից վեր չեմ դասում»,- եզրափակեց պատգամավորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular