ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմամշակութային արժեքները վերադարձվել են Լոռու մարզ

ՄՇԱԿՈՒՅԹ

ՀՀ կառավարության 2012թ. սեպտեմբերի 13-ի N 1169-Ա որոշմամբ, Հայաստանի պատմության թանգարանում «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում ցուցադրելու նպատակով, Լոռու մարզից պատմաճարտարապետական ութ նմուշ տեղափոխվել էր մայրաքաղաք: Ժամանակավոր տեղափոխված մշակութային արժեքներն օրերս վերադարձվել են Լոռու մարզ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  հաղորդմամբ, ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունն աջակցել է այդ արժեքները հետ վերադարձնելու աշխատանքներին։ Բոլոր ութ մշակութային արժեքներն էլ այժմ գտնվում են իրենց հիմնական տեղերում. Ձիակերպ տապանաքար (16-17-րդ դդ., գ. Լոռի Բերդ), Խաչքար (11-13-րդ դդ., գ. Վարդաբլուր), Խաչքարի բեկոր (13-րդ դ., գ. Դեբեդ), Եկեղեցու մանրակերտ (13-րդ դ., գ. Դսեղ), Բարձրաքանդակ Հիսուսի պատկերով (13-րդ դ., գ. Դսեղ), Խաչքարի բեկոր (14-15-րդ դդ., գ. Դսեղ), Խաչքար (13-րդ դ., գ. Ծաղկաշատ), Խաչքար (11-րդ դ., գ. Ծաղկաշատ):

Հիշեցնենք,  որ ՀՀ կառավարության  նույն որոշամ համաձայն, Հայաստանի տարբեր մարզերից 63 անշարժ հուշարձաններ էին տեղափոխվեն Երևան ու ներկայացվել «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում`, որոնք այնտեղ պետք է մնային մինչև 2016 թվականը:

Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից: 

 Աղբյուր` Panorama.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular