ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզից սպառնում են Բաքվին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ու ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ 

«Սեզար»-ը 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն առավել արդիական արկերի կիրառման դեպքում կարող է գերազանցել 55 կիլոմետրը: Հրետանային միջոցը կարող է 1 րոպեում 6 արկ արձակել։ Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված նոր ռազմատեխնիկական համաձայնագրին։ Նշվել է, որ «Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունն ու Մակրոնի բռնապետությունը»։

Բաքվի արձագանքը սկզբունքորեն կանխատեսելի էր, մնում է ենթադրել՝ արդյո՞ք այն կսահմանափակվի հռետորաբանության մակարդակում, թե՞ Ադրբեջանը դա որպես պատրվակ կօգտագործի, օրինակ, դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացը դադարեցնելու և շանտաժով Հայաստանին նոր զիջումների հակելու համար:

Հայաստանի սպառազինության ձեռքբերման դիվերսիֆիկացիան, անշուշտ, ողջունելի է, սակայն խիստ կարևոր է, որպեսզի այս ընթացքում գտնվի նաև Ադրբեջանի «ձեռքը բռնող» միջազգային խաղացողը: Հակառակ պարագայում, Բաքվի մոտ մեծանալու է Հայաստանին կանխարգելիչ հարված հասցնելու գայթակղությունը:

Վահրամ Բագրատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular