ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի մարզում ականի վրա պայթած զինծառայողի վիճակը ծանր կայուն է, նրա ոտքն անդամահատվել է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ Տավուշի մարզում ականի վրա պայթած Չորաթան համայնքի բնակիչ Շիրազ Սահակյանի վիճակը ծանր կայուն է, սակայն ունի գիտակցություն, առանց ապարատի շնչառություն: Նա այսօր կտեղափոխվի Երևան՝ Մուրացան զինվորական հոսպիտալ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Տավուշի հոսպիտալից Վլադիմիր Սեյրանյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հետագայում կարող է առաջանալ պայմանագրային զինծառայողի վիրահատության անհրաժեշտություն:

«Նա երեկ վիրահատվել է, անդամահատություն՝ սրունքի ստորին շրջանների երրորդական շրջանից»,-ասաց բժիշկ Սեյրանյանը:

Պայմանագրային զինծառայողն ունի մարմնի մասերի տարբեր վնասվածքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular