Տավուշի մարզում ականի վրա պայթած զինծառայողի վիճակը ծանր կայուն է, նրա ոտքն անդամահատվել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեկ Տավուշի մարզում ականի վրա պայթած Չորաթան համայնքի բնակիչ Շիրազ Սահակյանի վիճակը ծանր կայուն է, սակայն ունի գիտակցություն, առանց ապարատի շնչառություն: Նա այսօր կտեղափոխվի Երևան՝ Մուրացան զինվորական հոսպիտալ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Տավուշի հոսպիտալից Վլադիմիր Սեյրանյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հետագայում կարող է առաջանալ պայմանագրային զինծառայողի վիրահատության անհրաժեշտություն:
«Նա երեկ վիրահատվել է, անդամահատություն՝ սրունքի ստորին շրջանների երրորդական շրջանից»,-ասաց բժիշկ Սեյրանյանը:
Պայմանագրային զինծառայողն ունի մարմնի մասերի տարբեր վնասվածքներ: